11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Արտակարգ դեպք Գյումրիում. դանակահարությու՞ն, թե՞…

Հունվարի 28-ի գիշերը ժամը 01:20-ին Շիրակի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ դանակահարված վիճակում Գյումրիի բժշկական կենտրոն է դիմել մի երիտասարդ, ով  ինչպես հետագայում պարզվել է Ազատան համայնքի բնակիչ 1991  թվականին ծնված Արման Մ.-ն:

Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ 27-ամյա երիտասարդի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ հետին մակերեսի արյունահոսող վերք: Վերջինիս համապատասխան բժշկական օգնություն ստացել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ հիմա գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: Առողջական վիճակը գնահատվում է կայուն:

Բայց երիտասարդը հերքում է, որ ինքը դանակահարվել է, նա նշում , որ  գիշերը միայնակ է եկել բժշկական կենտրոն եւ բժիշկներին տեղեկացրել է, որ մարմնական վնասվածքներն ստացել է ընկնելու պատճառով:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ