01 Օգոստոսի, Կիրակի, 2021
KFC

Հայաստանը Կալիֆոռնիայի օրինակով կավելացնի մաքուր էներգիայի արտադրությունը

B4095933-7619-4F8F-AEAC-BB98546D7717_w1023_r1_s

Կալիֆոռնիա նահանգը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կարեւորագույն գործընկերներից մեկն է, իսկ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանն անցնում է Կալիֆոռնիայի կողմից նախաձեռնված շրջակա միջավայրի պահպանության համաժողովը, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Անցած քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց «Կալիֆոռնիան կանաչ է դառնում» գիրքը, ներկայացվեց մաքուր էներգիայի արտադրությունն ու սպառումը խթանելու նահանգի փորձը: Ելույթ ունենալով քննարկմանը ներկա արտերկրյա դիվանագետների եւ բնապահպան կազմակերպությունների ներկայացուցիչների առջեւ՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն ընդգծեց, որ 1990-ականների էներգետիկ ճգնաժամից հետո Հայաստանում լավ գիտակցում են էլեկտրական էներգիայի արժեքը՝ կատակելով.

«Պատմականորեն ցավոք սրտի մեր հակառակորդ երկրները էներգետիկ հարուստ պաշարներ են ունեցել, ինչը Հայաստանն ինքնըստինքյան կանաչ երկիր է դարձնում»:

Լինելով Հայաստանի հիմնական գործընկերը՝ Միացյալ Նահանգները տնտեսական մի հսկա է, ուստի Հայաստանը փորձում է անհատական գործընկերություն զարգացնել առանձին նահանգների հետ: Կալիֆոռնիա նահանգը Հայաստանի տնտեսական կարեւորագույն գործընկերն է, ընդգծում է դիվանագետը.

«Մենք աշխատում ենք Կալիֆոռնիայի հետ, որովհետեւ այդ նահանգի տնտեսական հիմնական սեկտորները մոտ են նրան, ինչը մենք զարգացնում ենք Հայաստանում: Դրանից բացի, Կալիֆոռնիայում մենք ունենք հզոր ու ակտիվ հայկական համայնք, որը մեր երկիրը Կալիֆոռնիայի հետ կապում է անթիվ ճանապարհներով»:

Ներկայացնելով Կալիֆոռնիայի փորձը՝ «Կալիֆոռնիան կանաչ է դառնում» գրքի հեղինակ Դայան Ուիթենբերգը նշում է, որ հաջողության գաղտնիքը հանրային աջակցության ձեւավորումն է.

«Կալիֆոռնիայում մենք ստացանք հանրային աջակցություն` կապելով մաքուր էներգիայի արտադրությունը հանրային առողջության հետ, քանի որ բոլորն էլ ցանկանում են մաքուր միջավայրում ապրել»:

Մաքուր էլեկտրաէներգիայի արտադրություն եւ էլեկտրականություն խնայող սարքավորումների ներդրում՝ սրանք են մաքուր միջավայրի հիմնասյուները, նշում է Ուիթենբերգ: Հայաստանը, չունենալով բնական մեծ պաշարներ, այնուամենայնիվ ունի մաքուր արեգակնային եւ քամու էներգիայի արտադրությունը զարգացնելու մեծ ներուժ: Իսկ Կալիֆոռնիայի օրինակն ապացուցեց՝ կարելի է լուրջ տնտեսական աճ գրանցել մաքուր արտադրության պայմաններում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ