11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Շիրակի մարզպետը որդու հետ էր. պատրաստակամ են/տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում տեղի ունեցավ զինվորական շքերթ:  

Միջոցառումները սկսվեց մարտական հմտությունների ցուցադրություն ու մարզական խմբակների ցուցադրական ելույթներ: Հրապարակում բոլոր ցանկացողները հնարավորություն ստացան ծանոթանալու նաև զինտեխնիկայի որոշ տեսակների հետ ու օգտվելու զինվորական դաշտային խոհանոցից:

Հայոց բանակին տոնի առթիվ շնորհավորեցին նաև մարզային ու քաղաքային իշխանությունների  ներկայացուցիչները: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը տոնական միջոցառումներին մասնակցում էր որդու հետ, նա շնորհավորելով բոլորին` մեր երկրին մաղթեց նորանոր հաջողություններ.

«Մեր բանակը մեր ազգի, պետության և մեր երեխաների գոյության ու ապագայի միակ գրավականն է: Մենք չենք ունեցել բանակ, չենք ունեցել նաև պետականություն, որպեսզի այդ դժնդակ օրերը ետ չգան, մենք պետք է ամեն գնով փայփայենք ու խնամենք, սիրենք ու պաշտենք մեր բանակը: Միշտ պետք է հիշենք, որ այն ազգը, որը չի պահում իր բանակը դատապարտված է պահելու թշնամու բանակը: Մենք պետք է խոնարհվենք բոլոր նրանց առջև, ում շնորհիվ արշալույսները մեզ մոտ խաղաղ են բացվում: Փառք հայոց բանակին»:

«Հայաստանի անկախության օրվանից ի վեր, մեր երկրի ձեռքբերումներից մեկն ազգային բանակի կայացումն է, որի ակունքներում կանգնած են Արցախյան ազատագրական պայքարի տարիներին ձևավորված կամավորական ջոկատները, որոնք հետագայում դարձան Հայոց բանակի հիմքն է»,-շնորհավորեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Տեղի ունեցան մարտական իրավիճակների ցուցադրություն ու մարզական խմբակների ցուցադրական ելույթներ: Հրապարակում բոլոր ցանկացողները հնարավորություն ստացան ծանոթանալու նաև զինտեխնիկայի որոշ տեսակների հետ ու օգտվելու զինվորական դաշտային խոհանոցից:

Այնուհետ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, երկրապահ կամավորները, այցելեցին «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն, մասնակցեցին Արցախյան հերոսամարտում ու ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների շիրիմներին պսակադրման և ծաղկեդրման արարողության:

  Հայոց բանակի 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները շարունակվեցին Շիրակի կայազորի զորամասում: Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը և Երկրապահ կամավորական միությունը պատվոգրեր, պարգևներ ու անվանական հուշանվերներ հանձնեցին մի շարք զինվորականների ու ազատամարտիկների:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ