Բովանդակությունը չի փոխվում, եթե անփոփոխ է բանակցողը

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ընդունվեց համատեղ հայտարարություն: Հայտարարության տեքստը հերթական հիասթափության ալիքը բերեց նրանց համար, ովքեր ակնկալիքներ ունեին ռուսական կողմից և տարօրինակ հրճվանք ռուսաֆոբական շրջանակներում: Երկու կողմն էլ թերևս մոռացել էին, որ բանակցություններին հայկական կողմը ներկայացնում էր դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երբևէ աչքի չի ընկել հայանպաստ որոշումներին հետամուտ լինելով: […]