ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարները և ԱՄՆ պետքարտուղարը

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ԱՄՆ-ում կհանդիպեն: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե մի քանի օրից մեկնում է Վաշինգտոն: «Այնտեղ կլինի իմ ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը», – ասաց նա: