11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Լրագրող Տիրայր Մուրադյանը ճանաչվել է տուժող

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ լրագրող  Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Լրագրողը ճանաչվել է տուժող։ Ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երևան քաղաքի […]

Հիմա մենք քրիստոնյա ե՞նք, թե չէ

2008-ի մարտը Մեծ Պահքի շրջան էր, երբ ամեն մի քրիստոնյա պիտի իր սեփական անձի քննությամբ զբաղված լիներ, և դիմացինին սիրեր իր անձի պես, մինչդեռ մարտմեկյան արյունոտ իրադարձությունները եղան: Էսօր էլ Հարության օրերի մեջ ենք, երբ Հարությունից մինչև Համբարձում՝ 40 օր շարունակ քրիստոնյաներն իրար բարևելու մի ձև պիտի ունենային, ինչպես դարեր շարունակ է եղել՝ Քրիստոս հարեավ […]

Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայերը, որոնք կարող են վնասել մեր երկրին. շախմատի հավաքականի անդամներն աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանին

Հայաստանի շախմատի հավաքականի անդամները շնորհավորել են Սերժ Սարգսյանին խորհրդարանի կողմից  ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և իրենց աջակցությունը հայտնել նրան:  Շախմատիստները  հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենց աջակցությունն են հայտնում նորընտիր վարչապետին ՝ ի բարօրություն և ի շահ մեր երկրի ու ժողովրդի:  «Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վարչապետի պաշտոնում ընտրվեց ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի […]

Գյումրիում ցույցից հետո ոստիկան է վրաերթի ենթարկվել (ֆոտո)

Գյումրիում ցույցի ավարտին ոստիկան է վրաերթի ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան։ Նրան անմիջապես տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ոստիկանը ամբուլատոր բուժզննություն է ստացել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Դեպքը տեղի է ունեցել Թատերական հրապարակի մոտակայքում։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցներն ու քննիչները։ Պարզվում են դեպքի մանրամասները։  

Ռուբեն Հայրապետյանը Յուրչենկոյին ուզում է տեսնել Հայաստանի թիմում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերանշանակված գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է ազգային ընտրանու թեկնածու Դավիդ Յուրչենկոյի մասին: «Որքանով տեղյակ եմ, ռուսական ֆուտբոլում լեգեոնականների հարցը կքննարկվի Մունդիալից հետո: Մենք հետաքրքրված ենք Յուրչենկոյով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը շատ անգամ է ասել, որ Յուրչենկոյին ուզում է տեսնել Հայաստանի թիմում»,-ասել է Մինասյանը:    

Դատարան է ուղարկվել մարտի 10-ին ՀՀ կենտրոնական բանկի դիմաց մահվան ելքով վրաերթի առթիվ հարուցված քրեական գործը

Մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել  2018 թվականի մարտի 10-ի երեկոյան Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ կենտրոնական բանկի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կատարված մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:  Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2018 թվականի մարտի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ […]

Հացն օգտակար է սրտի համար

Իսպանացի գիտնականներն ապացուցել են, որ հացն օգտակար է սրտի համար։ Նրանք խորհուրդ են տալիս ամեն օր փոքր քանակով հաց ուտել։ Գիրանալուց խուսափելու համար շատերը հրաժարվում են հացից՝ բացառելով այն իրենց ամենօրյա սննդակարգից։ Սակայն, Բարսելոնայի գիտնականներն ապացուցել են, որ ամեն օր փոքր քանակով հաց ուտելն օգտակար է անոթների և սրտի համար։ Օրական երկու-երեք կտոր հացը կանխում […]

«Գեներալներ, պատկերացնում եք՝ այսքան ժողովրդով գանք, ի՞նչ կանենք»

«Գեներալ չլինես, գեներալի կոսինյուս լինես, պատկերացնում ես՝ այսքան ժողովրդով գանք, ինչ կանենք»,-այսօր Հանրապետության հրապարակում ասաց Իմ քայլը նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով գեներալներին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ ինֆորմացիաներ են ստացել, որ նրանք իրենց անվտանգության աշխատակիցիներին են գործի դնում ի դեմ ցուցարարների:  Նա նշեց, որ Փարաքարում երիտասարդների ցույցը ցրելուն միջամտել են տեղի համատիրության ներկայացուցիչները, […]

Փաստաբանների պալատը անթույլատրելի է համարում «ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը»

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, հորդորելով բողոքի ակցիաների կազմակերպիչներին՝ «չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին»: Փաստաբանների պալատի նախագահը անթույլատրելի է համարել «ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը», ինչպես նաև անընդունելի՝ «ցուցարարների շարքերում տեղի ունեցող որոշ քաղաքացիների սադրանքները»: «Անընդունելի ենք համարում առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված