11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Փակ է Էջմիածնից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը

Այս պահին փակ է Էջմիածնից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, այսօր քիչ առաջ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Նա թվարկեց տասնյակ փողոցներ, որոնք այսօրվա ընթացքում փակ են եղել։ Բացի այդ, Փաշինյանի փոխանցմամբ, բողոքի գործողություններ են եղել Չարնեցավանում, Էջմիածնում, Գյումրիում, Գավառում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Արշալույս գյուղում, Եղեգնաձորում և այլն։

Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԵՄ ղեկավարները

Ինչպես հայտնում են Aysor.am-ի աղբյուրները Բրյուսելից, այսօր երեկոյան Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԵՄ ղեկավարները:   ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են մասնավորապես Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Պլանային ջրանջատում Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 23-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի շրջանի՝ Երկաթուղայինների փողոցի, Արցախի փողոցի և նրբանցքների և Շենգավիթ վարչական շրջանի՝ Գարեգին Նժդեհ փողոցի 58 համարի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

«Իրար հետ ջան ու ղուրբանով են խոսում»

«Այդ հանդուրժողականն ու ջան-ղուրբանը թողնենք մի կողմ․ ես պետք է ասեմ, որ այս  օրերին ոստիկանները մեծ մասամբ աշխատում են ոչ պրոֆեսիոնալ։ Կարծում եմ ՝ դա է գլխավորը, իսկ որ այնտեղ իրար  հետ ջան ու ղուրբանով են խոսում, դա տնավարի, համայնքային, հայրենակցական միության մակարդակի է արվում,  սենտիմենտալ բան է․ կարևորն  այն է, որ առաջին հերթին ոստիկանները […]

Երկխոսության առաջարկը ծիծաղելի է. Փաշինյան

ՌԴ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին ասել է, որ վստահ են, որ ստեղծված իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով իրավական դաշտում: «Սա չափազանց կարևոր հայտարարություն է, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգյանը կորցրել է նաև Ռուսաստանի աջակցությունը, և ուրեմն քայլ արա, մերժիր Սերժին»,-Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար […]

Փաշինյանը դիմեց Հենրիխ Մխիթարյանին

Արդեն քանի օր իշխանության ներկայացուցիչները փորձում են մեզ հետ երկխոսություն սկսել: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Իմ քայլը շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Մարդիկ տեղից բացասական արձագանք տվեցին: «Ուշա, ուշա»: Ապա Փաշինյանը շարունակեց, որ այսօրվա ակցիաները զանգվածային բնույթ են կրել, այսօր տարբեր ժամանակահատվածներում փակ են եղել մի շարք թաղամասեր:  Փաշինյանն ընդգծեց՝ Սերժ Սարգսյանի իշխանությունն այլևս անցյալ […]

Ոստիկանններ, դադարեցրեք բռնությունները ձեր քույրերի ու եղբայրների նկատմամբ. Յուրա Մովսիսյանի կոչը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն անդրադարձել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մովսիսյանը Facebook-յան իր էջում լուսանկար է հրապարակել վերջին օրերին տեղի ունեցած հավաքներից՝ գրելով. «Սա այն պատկերն է, որը լավագույնս է նկարագրում մեր ազգը։ Մարդիկ՝ միացյալ, կողք-կողքի՝ անկախ տարիքից ու սեռից։ Ոստիկանններ, դադարեցրեք բռնությունները ձեր քույրերի ու եղբայրների նկատմամբ։ Մեր ազգը մի թիմ […]

Մենք վտանգում ենք մեր անվտագությունը. ազատամարտիկը` Վիգեն Սարգսյանի մեքենան շրջափակելու մասին

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, ըստ որի Երեւանի Կոմիտաս եւ Տիգրանյան փողոցների խաչմերուկում այսօր՝ ապրիլի 20-ին, ցուցարարները փակել էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մեքենայի ճանապարհը եւ փորձել բացել դուռը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Գեւորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր, ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը բոլոր հայերին կոչ հղեց` չտրվել ամբիցիաներին և հակառակորդի ջրաղացին ջուր չլցնել: «Դուք պատկերացնու՞մ եք, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված