11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Անհայտ անձինք կոտրել են շարժման մասնակիցների մեքենաները. Փաշինյան

Սա ժողովրդավարական թավշյա, ոչ բռնի հեղափոխություն է և այդ հեղափոխության վերջնական հաղթանակին պակասում է քո անձնական մասնակցությունը, և մենք ձեզ կոչ ենք անում դուրս գալ փողոց: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ իր կողմնակիցների շարունակելով երթը: Նա կոչ արեց մերժել կոռումպացված իշխանությանը և դուրս գալ փողոց՝ տեր կանգնել հայրենիքին, հաղթանակին: Ոստիկանությունը փորձեց խոչընդոտել երթը և հրմշտոց […]

Պաշտոնի համար կպայքարեն կին դատավորներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանից ապրիլին վճաբեկ տեղափոխված Ստեփան Միքայելյանի պաշտոնի համար պայքարում է մի քանի կին դատավոր` Երևանի դատարանից: Մեկն Անի Մխիթարյանն է՝ Կոմկուսի Արարատի շրջկոմի նախկին քարտուղար Ռաֆիկ Մխիթարյանի դուստրը, ով ընտրվել է նաև ԲԴԽ անդամ։  Նրան դժվար թե երկրորդ առաջխաղացումը պարգևեն: Երկրորդը Նաիրա Մարգարյանն է, ով 1999-ից դատավոր է: Մյուսը […]

Սահակաշվիլու կոչը՝ Հայաստանի իշխանություններին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին՝ խորհուրդ տալով Հայաստանի իշխանություններին լսել Երևանում ցուցարարների պահանջները։ «Շատ եմ մտահոգվում Հայաստանում խաղաղության և տաղանդավոր ու իմ շատ սիրելի ժողովրդի ապագայի համար։ Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց»։ Ընդհանրապես, քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային և մոտ եղեք ձեր […]

«Մտածում եմ Հայաստանի իմ եղբայրների և քույրերի մասին»․ Ալեքսիս Օհանյան

Reddit և Initialized Capital կայքերի հիմնադիր՝ Ալեքսիս Օհանյանը Twitter-յան իր էջում հրապարակում է կատարել, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքներին: «Մտածում եմ Հայաստանի իմ եղբայրների և քույրերի մասին», – գրել է Ալեքսիսը՝ հավելելով Հայաստանի Հանրապետության դրոշի խորհրդանիշը:  

Պետական հաստատություններում հատուկ ռեժիմ է սահմանվել. ինտերնետի լարերը կտրում են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պետական հաստատություններում հատուկ ռեժիմ է սահմանվել, աշխատակիցներին մտցնում են իրենց աշխատասենյակները եւ դռները փակում: Սա արվում է, որ նախ՝ նրանք չմասնակցեն բողոքի ակցիաներին եւ բացի այդ՝ չստացվի, որ պետական հաստատությունները պարալիզացված են ու չեն աշխատում: Պետական հաստատություններում սկսել են ապամոնտաժել ինտերնետի լարերը, որպեսզի աշխատակիցները չկարողանան հետեւել բողոքի ակցիաներին, որովհետեւ եթե […]

Իշխանությունները փորձել են համոզել Նիկոլ Փաշինյանին. գործին խառնվել են նաև Արցախից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է՝ արդեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ Հայաստանում շարունակվող բողոքի ցույցերի` նման մասշտաբներն իշխանությունների համար անսպասելի էին, և հիմա նրանք խիստ անհանգստացած են հետագա զարգացումներից: Պատահական չէ, որ արդեն երրորդ օրն է` իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ խոսում են ընդդիմության հետ երկխոսության գնալու անհրաժեշտության մասին: Այս մասին խոսք է գնացել անգամ […]

Կցրտի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 11:56 / 20.04.2018 Հանրապետության տարածքում` Ապրիլի 20-ին՝ կեսօրից հետո, 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: 20-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-ին, 22-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում` […]

Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը հանդիպի պայքարող երիտասարդների հետ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության վերնախավում այս պահին հստակ սցենար չկա, թե ինչպես ճնշել ակցիաները: «Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, չիմանաք՝ Սերժ Սարգսյանի համար հեշտ է, 2008թ․ մարտին Քոչարյանի վրա էր ամբողջ պատասխանատվությունը, իսկ հիմա իր վրա է։ Սա գազի գին չէ, որ ասի՝ կսուբսիդավորենք, եւ լիցքաթափվի: Հստակ է, որ պետք է մինչեւ ապրիլի 24-ը […]

Նիկոլը անընդունելի պայման է դրել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սոցցանցերում տեսակետ է հնչում, որ «Հանուն Հայաստան պետության ճակատն» ու «Սասնա ծռերը» սպասում են, թե երբ կտապալվի Նիկոլն ու իր շարժումը․ այդպե՞ս է՝ դիմեցինք Ճակատի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանին։ «Ոչ, այդպես չէ, մենք ամեն օր մասնակցում ենք Նիկոլի կազմակերպած միտինգներին, կարծում եմ` դա իշխանությունների սարքած հերթական պրովոկացիան է։ Ասեմ ավելին` «ծռերը», Ժիրայրը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված