11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ահազանգ կա, որ ոստիկանական բաժանմունքներում արգելված արարք կատարողներին պարտադրում են հանձնել մատնահետքեր. Ա. Զեյնալյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքայն էջում գրել է, որ ստացել է ահազանգ այն մասին, որ ոստիկանական բաժանմունքներում ՎԻՎ 182 հոդվածով` արգելված արարք կատարելու մեջ մեղադրվողներին պարտադրում են հասակը չափող սանդղակի մոտ լուսանկարվել և հանձնել մատնահետքեր: Ըստ Արտակ Զեյնալյանի՝ ոստիկանությունը նման պահանջ ներկայացնելու օրինական հիմք չունի, այդ պահանջը «ոչ օրինաչափ» է և կասկածյալը կարող […]

Բռնի ուժով հավաքը ցրելն ավելի կվնասի. փորձագետ

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ասում է՝ սա դրամատիկ իրավիճակ է, որը պահանջում է քաղաքական լուծումներ, և իհարկե, այդ քաղաքական լուծումներն առաջին հերթին պետք է իշխանությունը տա, չգտնվի անհաղորդ, չարհամարհի այս բողոքը: «Տեսնում ենք, որ իշխանությունը շարունակելով մնալ՝ պետք է բացատրի՝ մնում է որ ինչ անի, ոչ թե որ մնում է մնալու համար: […]

Գարո Փայլանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունել։  Նա նաև կոչ է արել Թուրքիայի փողոցներից, հրապարակներից, դպրոցներից, այլ պետական-հասարակական հաստատություններից հեռացնել ցեղասպանագործների անունները և քաղաքացիություն շնորհել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։ «Թուրքիայի պաշտոնական դիքորոշման համաձայն՝ 1915թ․ տեղի ունեցածը ոչ թե կոտորած/ ջարդ/ ցեղասպանություն է […]

«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը միանում է Ս. Սարգսյանի կոչին

«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը շատ բարձր է գնահատում վարչապետ Սերժ Սարգսյանի կոչը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին: Ա«Մենք միանում ենք Սերժ Սարգսյանի կոչին, որպեսզի խուսափենք արյունահեղությունից, և մեր միությունը իր 100 հազարավոր անդամներով միանում է այդ կոչին ու պաշտպանում է Սերժ Սարգսյանի տեսակետը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց միության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Հարցին, թե կստացվի արդյոք այդ […]

Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է շուրջ 320 անգամ

Ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 320 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ձեռքի հակատանկային նռնականետ (3 արկ):   ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են […]

Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը․ ոստիկանություն

Ոստիկանության ներկայացուցիչը Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածում հավաք իրականացնող Ն.Փաշինյանին ներկայացրել է հավաքը դադարեցնելու մասին պահանջ: Ն.Փաշինյանը Ոստիկանության պահանջի մասին տեղեկացրել է հավաքի մասնակիցներին:  «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակիցը պարտավոր է հավաքը դադարեցնելուն պես անհապաղ հեռանալ հավաքի վայրից: Օրենքի նշված պահանջը հավաքի կազմակերպչի և մասնակիցների կողմից […]

11:30-ի դրությամբ ոստիկանություն է տեղափոխվել 11 քաղաքացի

Ապրիլի 21-ին, ժամը 11:30-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերվել 11 քաղաքացի: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նշենք, որ երեկ ժամը 18։00-ի դրությամբ ոստիկանություն էր տարվել 233 ցուցարար:

Սերժ Սարգսյանն արել է հնարավորը. ռազմական փորձագետ

Ես կարծում եմ, որ այս տարիներին Սերժ Սարգսյանն արել է հնարավորը՝ բարդ աշխարհաքաղաքական իրողությունների, հարաճուն արտաքին վտանգի պայմաններում երկրի կայուն զարգացումն ապահովելու համար։ Այսօրվա փխրուն, բայց արժանապատիվ խաղաղությունն առանց չափազանցության տիտանական, սակայն հասկանալի պատճառներով հանրության համար աննկատ աշխատանքի արդյունքն է։ Այս մասին Henaran.am -ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Երեւանում տեղի […]

Երկրում ստեղծված է խիստ լարված մթնոլորտ․ բոլոր մասնակիցներին կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ․ ՄԻՊ

Երկրում ստեղծված է լարված մթնոլորտ: Սոցիալական ցանցերի ու մյուս հրապարակումների շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են ատելության խոսքի ու բռնության, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելու կոչերի ակնհայտ աճի մասին: Սա խիստ անթույլատրելի է, քանի որ ավելի է լարում իրավիճակը: Շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են լրատվամիջոցների հրապարակումների ներքո արվող գրառումներով ու մեկնաբանություններով իրականացվում է բռնության ու անհանդուրժողականության քարոզչություն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված