17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Գլուխ եմ խոնարհում այն հազարավոր հերոսների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին ազատությանը. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում, մանսավորապես, նշվում է. «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ: Այս պահին ես հատկապես մտածում եմ Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերանների մասին, նրանց՝ որոնք, ի ուրախություն բոլորիս, այսօր մեր շարքերում են, և որոնց ես մաղթում եմ քաջառողջություն […]

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:  «Մեծարգո՛ նախագահ Սարգսյան, Մեծարգո՛ նախագահ Սահակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ մեր բոլոր համա­քաղա­քա­ցիներին, աշխարհասփյուռ մեր քույրերին ու եղբայրներին Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա […]

Փաշինյանը հակված է պահել. Հրապարակ

Գործող կառավարությունից Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, հակված է պահել Վաչե Գաբրիելյանին՝ փոխվարչապետի պաշտո­նում: Մյուս փոխվարչապետ տեսնում է Արա­րատ Միրզոյանին: Իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնը մտադիր է լուծարել, բայց դրա համար Կառավարության մասին օրենքի փոփոխության անհրաժեշտություն կա: Ապա­գա կառավարությունում, անշուշտ, տեղեր կու­նենան և ԲՀԿ-ն, և ՀՅԴ-ն: Գագիկ Ծառուկյանը կարող է անգամ 4 պորտֆել տնօրինել

Վանոյի վերադարձը. Ժամանակ

«Երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր կարճ ելույ­թում անդրադարձավ նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին: Զուրաբյանը բառացի դա չա­սաց, սակայն ակնարկեց, որ «մենք ունենք մեկ քա­ղաքական վտարանդի, որին պետք է շուտ վերա­դարձնել Հայաստան»: Նշենք, որ այս շարժման առաջին օրերին հնչում են Վանո Սիրադեղյանի վերա­դարձի առաջարկներ, պա­հանջներ: «Ժամանակ»-ը […]

Ծառուկյանը միայն մի դեպքում կհամաձայնվի. Ժամանակ

«Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմավորմանը միայն այն դեպքում, եթե իրենց այդ կառավարությունում ազդեցիկ ներկայացվածություն առաջարկվի: Խոսքը պաշտոնների թվի մասին չէ, այլ որ իրենք ունենան ազդեցիկ պաշտոններում սեփական թեկնածուներ առաջադրելու հնարավորություն: Թե որ պաշտոններն է Ծառուկյանը համարում ազդեցիկ եւ երբ կորոշվի […]

Դոն Պիպոն առևանգե՞լ է. Ժողովուրդ

Օրաթերթի տրամադրության տակ են հայտնվել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ ծրագրված մահափորձի գործով վերջինիս ցուցմունքները: Ինչպես հայտնի է` սպանությունը նախապատրաստելու կասկածանքով կալանավորվել են Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, Արտակ Այվազյանը: Եւ ահա, Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, հարցաքննության ժամանակ հայտարարել է, […]

Միայն Նիկոլը՝ ոչ. Առավոտ

Եվ դարձյալ, ինչպես եւ նախորդ իշխանու­թյան, այդպես էլ այս՝ նոր իշխանության պարագայում ես կարեւորում եմ ոչ միայն վերեւից բարեփոխումներ իրականացնելու, այլեւ հասա­րակության ներքին բարեփոխման անհրաժեշ­տությունը: Այսօր շատ է խոսվում ատելության մթնոլորտի մասին, բայց եկեք արդար լինենք՝  այդ մթնոլորտը վերջին հեղափոխության ժամա­նակ չէ, որ ստեղծվել էր, այն միշտ կար, եւ խնդիրը իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-քաղաքացիներ հարաբերություններից դուրս է: […]

ՀՀ նախագահը սա անվանում է «Հայկական հեղափոխություն» (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է: Ես էլ իմ ներդրումը պետք է ունենամ:  Այսօր երիտասարդությունը եւ ժողովուրդը մեծ հույսեր ունեն վաղվա օրից, եւ մենք պետք է այնպես անենք, որպեսզի արդարացնենք այդ հույսերը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հաղթանակի զբոսայգի ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հավելելով, թե Հայաստանում տեղի ունեցածը ինքը անվանում է «Հայկական հեղափոխություն», որ […]

Միտինգներով ձեւավորված իշխանությունը լավագույնը չէ. Հրապարակ

Առաջիկա օրերին մեր հանրու­թյունը, փորձելով հաղթահարել հեղափոխական էյֆորիան, ակն­դետ հետեւելու է, թե ինչպես է ձեւավորվելու նոր կառավարությունը, ովքեր եւ ինչ սկզբունքներով են ընդգրկվելու Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարու­թյան կազմում: Եվ այդ հարցում Նիկոլ Փաշինյանի ուսերին նույնքան ծանր բեռ ու պատասխանատվություն է դրված, որքան ապրիլյան հեղափոխության օրե­րին, երբ նա իր ուսապարկով քայլելով կարողացավ խորտակել անխորտակելի թվացող իշխանությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված