18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վանոյի վերադարձը. Ժամանակ

«Երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր կարճ ելույ­թում անդրադարձավ նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին: Զուրաբյանը բառացի դա չա­սաց, սակայն ակնարկեց, որ «մենք ունենք մեկ քա­ղաքական վտարանդի, որին պետք է շուտ վերա­դարձնել Հայաստան»:

Նշենք, որ այս շարժման առաջին օրերին հնչում են Վանո Սիրադեղյանի վերա­դարձի առաջարկներ, պա­հանջներ: «Ժամանակ»-ը փորձեց հասկանալ, թե իրա­վական առումով որքանով իրագործելի առաջարկ է:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծում է, որ Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան՝ հաշվի առ­նելով այն ժամանակահատ­վածը, որ նա թաքնվում է քննությունից: «Վաղեմության ժամկետներն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, թաքնվում են քննությունից, նախկինում գործող Քրեական օրենսգրքով սահմանված է եղել 15 տարի, ներկայումս գործող քրեական օրենսգր­քով սահմանված է 20 տարի:

Կարծում եմ՝ պետք է կիրառվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատաս­խանատվությունից ազատե­լու դրույթը»,- ասաց Վարոսյանը՝ հավելելով, որ խնդիրն այն է, թե երբվանից պետք է հաշվել վաղեմության ժամկե­տը: Օրենքով սահմանված կարգով վաղեմության ժամ­կետը հաշվվում է մեղսագր­վող վերջին արարքի կատա­րումից սկսած, բացի դրանից, անձը պետք է թաքնվելու ըն­թացքում այլ հանցագործություններ կատարած չլինի: Փաստաբանի խոսքով՝ եթե ամեն դեպքում որոշում կա­յացվեց Վանո Սիրադեղյանի վերադարձի մասով, ապա նրա հետ գալը պետք է ձևակերպվի քրեական գործով, համապատասխան կերպ: Սիրադեղյանը կարող է ինքնա­կամ ներկայանալ նախաքննական մարմնին, կամ նրան հայտնաբերեն և ներկայաց­նեն իրավապահ մարմիննե­րին, որից հետո դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի: «Թե ինչ որոշում կընդունի դատարանը, չգիտեմ, սակայն, ենթադրում եմ, որ պետք է լինի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում»,-գրում է թերթը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ