23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Իմ և քո երազանքը հրաշքով պիտի կատարվի, և դու կառողջանաս. Լիլիթ Կարապետյանի հուզիչ գրառումը որդու մասին

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը Instagram-ի իր էջում երեկ շնորհավորել է որդու` Կարենի ծննդյան տարեդարձն ու հուզիչ գրառում արել։ «Կարենս, իմ բարի, մարդասեր, խղճով, հումորով, երաժշտական, ճաշակով, ընկերասեր տղես, ծնունդդ շնորհավոր։ Իմ և քո երազանքը հրաշքով պիտի կատարվի, և դու կառողջանաս։ Այնքան շուտ անցան տարիները, որ չհասկացա, թե երբ դարձար 9 տարեկան։ Շնորհակալ եմ քեզ, որ դու եկար իմ […]

Պաշտոնյան պետք է մշտապես հասանելի լինի հանրության համար. Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Տավուշի նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանին։  Նախարար Պապիկյանը, շնորհավորելով նորանշանակ մարզպետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,  նշել է, որ իշխանությունների  առջև այժմ ծառացել են նոր մարտահրավերներ և յուրաքանչյուրի  խնդիրն է, գիտակցելով պահի լրջությունը, գործադրել առավելագույն ջանքեր իրական ժողովրդավարության հասնելու  […]

Քանի անգամ ենք դավաճանել Հիսուս Քրիստոսին

«Ի՞նչ կտաք ինձ, եթե Հիսուսին ձեզ հանձնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դահեկան հաշվեցին և տվեցին Հուդային: (Մատթեոս 26:15) Մի վանականի հարցնում են. «Ինչպե՞ս ես ապրում այսպես ուրախ հոգով, հույսով, երջանկության զգացումով, երբ գիտես, որ դու մեղավոր ես»։ Նա պատասխանում է, թե երբ ես կանգնեմ Աստծո առաջ, Նա ինձ կհարցնի. «Արդյոք կարողացա՞ր Ինձ սիրել քո ամբողջ […]

Ես շատ բան եմ սովորում հայերի մասին. Սերենա Ուիլիամսը մտադիր է այցելել Հայաստան

Reddit ու Initialized Capital կայքերի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը` աշխարհահռչակ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը մտադիր է այցելել Հայաստան:   Այս մասին նա հայտարարել է վերջին հարցազրույցներից մեկում: Թենիսիստուհու խոսքով` ինքը Հայաստանի մասին շատ բան է իմացել ամուսնուց, և այդ պատճառով էլ ամուսնու հայրենիքը տեսնելու ցանկություն է առաջացել իր մոտ:   «Ամուսինս հայ է: Ես շատ բան […]

Դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից. Արման Սահակյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը  Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ դուրս է գալիս «Հանրապետական» խմբակցությունից: «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության […]

Սուրեն Պապիկյանը Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանին։ Շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ`  նախարարը նշել է, որ նորանշանակ մարզպետը պետք է անի գործնականում ամեն բան, որպեսզի ժողովուրդը համոզվի՝Հայաստանը իրավական պետություն է, եւ այստեղ հաստատվել է օրենքի իշխանություն: «Հանրությունը իշխանության […]

«Արսենալը» կարող է վարձակալել Դեմբելեին

Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային գլխավոր թիրախը «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն է: Լոնդոնցիների գլխավոր սկաուտ Սվեն Միսլինտատը, ով նախկինում աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում», մշտական կապի մեջ է ֆրանսիացու հետ: «Diario Sport»-ը հայտնում է, որ Էմերին ամեն ինչ անելու է հարձակվողին գնելու համար: «Զինագործները» մտադիր են վարձակալել ֆուտբոլիստին, այնուհետև գնել ամբողջ տրանսֆերը: Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»:

ՊԵԿ-ը հերքում է թե կառավարությունը հանձնարարել է տեղական գյուղմթերքը հարկել ԱՁ-ներով

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքում է սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե կառավարությունը հանձնարարել է տեղական գյուղմթերքը հարկել ոչ թե ԱԱՀ դաշտում, այլ նախկինի նման` ԱՁ-ներով: Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ՊԵԿ-ի մակարդակով նման պայմանավորվածության մասին տեղեկատվություն չկա: Ավելին` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ վերջին հանդիպմանը գործարարներին հորդորվել է աշխատել ԱԱՀ […]

Ապահովել նոր, թափանցիկ և հասարակության վստահությունը վայելող մրցույթի անցկացում. փաստաբանների հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ 29.05.2018 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տարածված տեղեկության վերաբերյալ՝ համաձայն որի՝ «2018 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի մրցութային խորհրդի թեկնածու առաջադրելու մրցույթ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված