Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները կվերադարձվեն պատկերասրահ
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել էր ինձ խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքով տրամադրվել են այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է: Պարոն Ծատուրյանը նշել է, որ դրանք նորերով փոխարինելու կարիք կա, ինչպես նշված է պայմանագրերում, պարզապես տարիներ շարունակ նկարները սահմանված կարգով չեն վերադարձվել: […]





































