23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Վարչապետը մամուլի քարտուղար ունի

Վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Եղոյանը: Ծնվել է 1984 թ. հունիսի 28-ին Երևանում: 1991-2001 թթ. սովորել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցում: 2001-2005 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում: 2005-2007 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: 2008 թվականից՝ հիմնադրման պահից, եղել է «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ, իսկ […]

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ է արձակվել: Նման որոշում քիչ առաջ կայացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ: Դատարանը նրան նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Դատարանը նաեւ ոչ իրավաչափ է ճանաչել նրան ձերբակալելու քննիչի որոշումը:

ՏԿԶ նախարարը ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին

  Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։  Ողջունելով ներկաներին`  նախարար Պապիկյանն արձանագրել է, որ հանրապետությունում  թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված մթնոլորտը յուրաքանչյուրիս պարտավորեցնում է սեփական գործունեության առանցքը դարձնել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով մեզ վերապահված լիազորությունները: Անդրադառնալով ՏԻՄ […]

Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց՝ ստորագրությւոն՝ հանրապետությունից չհեռանալու մասին. քաղաքապետը շուտով ազատ կարձակվի: Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ դատարանի որոշմամբ՝ ձերբակալումը ճանաչվել է ապօրինի, իսկ կալանքի կիրառումը մերժվել է:  Դատարանի առջև հավաքված մասիսցիները դեռ սպասում են:

Ես ապշած եմ, նման բան ես չեմ տեսել Քոչարյանի և Սարգսյանի Հայաստանում. Մասիսի քաղաքապետի փաստաբան

«Ձերբակալվել է 6 անձ՝ Մասիսի քաղաքապետը, տեղակալը, ևս 4 անձ, հիմա դատարանը քննարկում է 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեկի ձերբակալման օրինաչափության հարցը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Վերջինիս խոսքով՝ քննչական կոմիտեն և մի շարք դատավորներ, անտեսելով օրենքի տարրական պահանջները, քրեական դատավարության տարրական հանրաճանաչ նորմերը, ստալինյան մեթոդներով անցել են մարդկանց […]

Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կասյան փողոցում կազմակերպված գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի աշխատանքին

Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, արդեն ութերորդ տարին անընդմեջ, Երևանի Կասյան փողոցում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ միասին ծանոթացել է տոնավաճառի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև շուկայի այցելուների հետ: Հայաստանի տարբեր մարզերի գյուղմթերք արտադրողներին Երևանի քաղաքապետարանի կողմից […]

Հունիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի  4-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվի «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանը:  ԹԵՄԱ՝   վերջին օրերին սննդամթերքի շուկայում գրանցված թանկացումները. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ բոյկոտել թալանչիներին եւ կոռուպցիոներներին. խնդրի լուծման հեռանկարները:

Ստեփանակերտում բողոքի ցույց է՝ ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի պատճառով

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի միջադեպից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում, նրանք փակել են  մայրաքաղաքի կենտրոնական փողոցը:  Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը Facbook-ի էջում տեղեկացնում է, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը փակ է, մարդիկ չեն ցրվելու։ Ըստ նրա՝ մարդիկ բողոքում են «տարիների ընթացքում Արցախում տիրող […]

Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասերով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի սպա Հայկ Թովմասյանը, դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, բռնություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված