23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

«Երևանյան թմբուկները»՝ Եվրոպայում

Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկցնում ենք, որ «Երևանյան թմբուկներ» խումբը՝ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի ղեկավարությամբ, Բելգիայի հայերի կոմիտեի աջակցությամբ՝ ի դեմս կոմիտեի նախագահ Կարեն Թադևոսյանի, Բելգիայի հայկական կազմակերպությունների ղեկավարների՝ Պողոս Յալիմի, Էդիկ Քոթանջյանի  և Սամվել Սարգսյանի, մայիսյան հաղթանակների, Առաջին Հանրապետության 100 ամյա և Երևանի 2800-ամյա  հոբելյանների առթիվ […]

ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ-ում քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 4-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի և «Ռոսոբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր և փոխգործակցության զարգացման ուղիները:

Հունիսի 5-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի  5-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում   կհյուրընկալվի Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:  ԹԵՄԱ՝  ԼՂՀ  բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները իշխանությունների նկատմամբ.Արցախի ներքաղաքական զարգացումներ.  սահմանային լարվածություն:  

Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ, նա կհարցաքննվի. այս մասին լրագրողների  հետ զրույցում  ասաց  Ազգային անվտանգության  ծառայության տնօրեն  Արթուր  Վանեցյանը:   Նա ընդգծեց, որ ՊԵԿ փոխնախագահը ներկա է եղել  այն բանակցություններին, որի  ընթացքում քննարկվել է, որ խոշոր առևտրի մթերային կենտրոնները գյուղմթերքի համար ԱՁ –ների միջոցով  20 տոկոսի փոխարեն 2 տոկոս հարկ վճարեն:

Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի. Աննա Հակոբյան

«Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի կարծիքով՝ օրինականություն հաստատելու ջանքերը նկատելի են, բայց եթե մինչև հիմա տեսանելի չէ, դա միգուցե  պայմանավորված է անցումային փուլով: «Վստահ եմ՝ շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի»,-ասաց նա այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Մեկ այլ ուսանողի հետաքրքրում էր, թե ինչ վերաբերմունք ունի Հանրային հեռուստաընկերության […]

Մենք պետք է ազատ շունչ ունենանք սեփական երկրում. Լարիսա Ալավերդյան

«Արցախյան հիմնահարցի իմացությունը այս տարիների ընթացքում կառավարության բոլոր անդամների մոտ եղել է շատ ցածր մակարդակի վրա: Կառավարության բոլոր անդամները պետք  է հրաշալի իմանան արցախյան հիմնահարցի թե իրավական և թե քաղաքական ասպեկտները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Ալավերդյանը նոր  կառավարության ծրագիրը համարեց հեղափոխական ռոմանտիզմի նյութ, որը […]

Գողականներն ու քրեական հեղինակությունները տեղ չունեն ՀՀ-ում. ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստանում է, որ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններն աննախադեպ են լինելու: «Հայաստանում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ լավ առումով: Ես խոստանում եմ ձեզ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե ովքե՞ր էին այդ «օրենքով գողերը», որոնք հավաք էին կազմակերպել Երեւանում եւ ոստիկանությունը կանխել է, Օսիպյանը պատասխանեց. «Թույլ տվեք չասել, ովքեր են եղել, բայց […]

Հիմքերի դեպքում բոլոր պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն. ԱԱԾ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին հորդորում է էլի սպասել, նոր բացահայտումներ լինելու են: Այս մասին նա նշեց Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ: «Չեմ կարող հստակ ասել, թե որ ոլորտներում ու որ իրավաբանական անձանց մոտ են սպասվում բացահայտումներ, սպասեք մի քիչ ու ականատես կլինեք»,-նշեց նա:  Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե խոշոր սուպերմարկետների պայմանավորվածությունները քիչ հարկեր վճարել, արդարացված են […]

Երկու հարց կա, որ արդեն գտնվում է ԱԱԾ-ում. նախարար

«Երկու հարց կա, որ արդեն գտնվում է ԱԱԾ-ում»,-այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը։ «Այս պահի դրությամբ երկու դեպք է արձանագրված, որն ուղարկվել է ԱԱԾ։ Ինձ ուրիշ հարցեր տվեք»,- նշեց Հ. Ռոստոմյանը։ Հարցին, թե ի՞նչ խնդիրներ կան նախկին նախարարից թողած՝ Ռոստոմյանն ասաց, որ նախկին նախարարից լավ ժառանգություն է ստացել, իսկ հիմնական խնդիրները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված