04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Երևանյան թմբուկները»՝ Եվրոպայում

Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկցնում ենք, որ «Երևանյան թմբուկներ» խումբը՝ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի ղեկավարությամբ, Բելգիայի հայերի կոմիտեի աջակցությամբ՝ ի դեմս կոմիտեի նախագահ Կարեն Թադևոսյանի, Բելգիայի հայկական կազմակերպությունների ղեկավարների՝ Պողոս Յալիմի, Էդիկ Քոթանջյանի  և Սամվել Սարգսյանի, մայիսյան հաղթանակների, Առաջին
Հանրապետության 100 ամյա և Երևանի 2800-ամյա  հոբելյանների առթիվ հունիսի 1-2 հանդես եկավ միջոցառումներով Բելգիայի  մայրաքաղաք Բրյուսելի կենտրոնական Գրան Պլաս և Մոնե թատրոնի հրապարակներում։               

Հիշեցնենք, որ մայիսի 18-19 խումբը մասնակցեց  Հունաստանի մայրաքաղաք Աթենքում առաջին անգամ անցկացվող «Ամֆիոնիա» միջազգային ռազմական, երաժշտական փառատոնին, ինչպես նաև ելույթ ունեցավ եվրոպական մի շարք այլ քաղաքներում.  Իտալիայի Միլան քաղաքում՝ մայիսի 20-22, Ֆրանսիայի Լիոն և Վյեն քաղաքներում՝ մայիսի 23-26, Փարիզում՝ մայիսի 27-29:

Այս մասին տեղեկացնում է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու՝ Թամարա Հակոբյան։

Կից ներկայացվում են լուսանկարները և տեսանյութերի հղումները:
Հարգանքով՝ «Երևանյան թմբուկներ» ստեղծագործական  խումբ

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ