25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Երեք զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել N զորամասի ինժեներական ծառայության պետին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս երեք զինծառայողների պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ ստանալու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել զորամասի ինժեներական ծառայության պետին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2017 թվականի նոյեմբերի 21-ին մարտական դիրքում […]

Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի հարցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է  Հատուկ քննչական ծառայության քննիչի՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Գլխավոր դատախազը հանձնարարել է  պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց, ընտրելու միջնորդություն ներկայացնել: Դատական նիստը մեկնարկել է ժամը 17:00-ին: Նշենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստի օրակարգում քննարկել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ […]

Դոն Պիպոյին կալանավորելու որոշում կայացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հենց նոր քրեական հեղինակություն Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան) կալանավորելու որոշում կայացրեց:  Դոն Պիպոն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:  Արթուր Ասատրյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, […]

Ազատվել են աշխատանքից

Կադրային փոփոխություններ են կատարվել Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումներում: Աշխատանքից ազատվել են ինչպես ղեկավար կազմի, այնպես հաղորդավարական կազմի ներկայացուցիչները: «Օրակարգի» մեկնաբան Լարա Առաքելյանը  ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Շնորհակալություն «Օրակարգ» լրատվականի թիմին՝ երկու տարվա աշխատանքային հաճույքի համար… :))  հ.գ. ես ազատվել եմ աշխատանքից՝ համաձայն սեփական դիմումի»: Հիշեցնենք, երեկ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում հորդորել է «որոշ հեռուստաընկերությունների» զերծ […]

Գլխավոր շտաբի պետի հայտարարությունը

Անպատժելիությունն այլևս պատմություն է: Մեր երկրում ձևավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումն է արդարության և օրինականության գերակայության ապահովումը, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը: Վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններն անմասն չթողեցին նաև զինված ուժերը: Նմանօրինակ բացահայտումները ոչ միայն հասարակության շրջանում վստահության բարձրացման նախադրյալ հանդիսացան, այլև ազդակ՝ դրանց բացառման նպատակով սկզբունքային և հետևողական աշխատանքներ […]

Անպատժելիությունը մնացել է անցյալում

Մեր երկրում ձևավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումն է արդարության և օրինականության գերակայության ապահովումը, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը: Այս մասին նշված է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հայտարարության մեջ։ «Վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններն անմասն չթողեցին նաև զինված ուժերը: Նմանօրինակ բացահայտումները ոչ միայն հասարակության շրջանում վստահության բարձրացման […]

Ահազանգ եմ հնչեցնում, խնդրանք, կոչ՝ այդպես չանել

Մանրամասնելու կարիք չկա, կարծում եմ,  ուշադիր ընթերցողը կտեսներ, որ այսօր Հայաստանում խոսքի անսահմանափակ ազատություն կա։ Այդ մասին այսօր ՝ հունիսի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկվա՝ Facebook սոցիալական ցանցի իր գրառմանը։ «Կարծում եմ, բոլորդ ձեր աշխատանքում դա տեսնում եք։ Ես ուզում եմ, որ լրագրողները եւ լրատվամիջոցները ուշադիր լինեն իրենց գործողություններին։ Ես […]

Մենք բոլորս խորը դառնություն և ցավ ենք ապրում

Բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ, և համապատասխան ուղղություններով այդ օգնությունների բաշխում է եղել, դա պետք է ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից: Այսպիսի հայտարարություն է արել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պահեստում ԱԱԾ-ի բացահայտումներին: «Ես, իհարկե, տեղյակ չեմ եղել դրա մասին: Ինչ վերաբերում է զորամասային օղակում մատակարարումներին, ապա դրանք բաշխվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված