24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի հարցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է  Հատուկ քննչական ծառայության քննիչի՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Գլխավոր դատախազը հանձնարարել է  պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց, ընտրելու միջնորդություն ներկայացնել: Դատական նիստը մեկնարկել է ժամը 17:00-ին:

Նշենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստի օրակարգում քննարկել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: Փակ գաղտնի քվեարկությամբ երկու միջնորդություններին էլ խորհրդարանը տվել է իր համաձայնությունը:

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ բացահայտումներից հետո դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այնուհետև գործն ուղարկվել էր ՀՔԾ և քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մանվել Գրիգորյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ