11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Ազատվել են աշխատանքից

Կադրային փոփոխություններ են կատարվել Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումներում: Աշխատանքից ազատվել են ինչպես ղեկավար կազմի, այնպես հաղորդավարական կազմի ներկայացուցիչները: «Օրակարգի» մեկնաբան Լարա Առաքելյանը  ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

«Շնորհակալություն «Օրակարգ» լրատվականի թիմին՝ երկու տարվա աշխատանքային հաճույքի համար… :))

 հ.գ. ես ազատվել եմ աշխատանքից՝ համաձայն սեփական դիմումի»:

Հիշեցնենք, երեկ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում հորդորել է «որոշ հեռուստաընկերությունների» զերծ մնալ հակապետական քարոզչություն անելուց։

«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից` որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։

Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»,– նշել է վարչապետն իր գրառման մեջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ