26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Սա խայտառակություն է պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրի ՊՆ-ի համար

Ադրբեջանական դիրքերը սպառնալի կերպով մոտեցվել ու մոտեցվում են մեր դիրքերին, Նախիջեւանի հյուսիս-արեւմուտքում եւս ադրբեջանցիները հայտնվում են ինչ-որ բարձրունքների վրա, իսկ մեր ՊՆ-ի խելոքները հայտարարում են, թե նրանք առաջ են են գալիս «իրենց տարածքում»: Սադարակի ուղղությամբ էլ են նրանք առաջացել ինչ-որ «չեզոք գոտում»: Մի այլ դեպքում էլ մերոնք զբաղված են «մարդասիրական» գործունությամբ, հենց մեր դիրքերի դեմը […]

Գագիկ Սուրենյանը շտապում է տեղեկացնել

Այսօր եւ վաղը՝ հունիսի 22-23-ին, Հայաստանը դեռեւս կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում: Երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում կպահպանվեն ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւները, իսկ առանձին հատվածներում շատ մեծ է կարկտի հավանականությունը: Հունիսի 26-ից սկսած տեղումները բոլոր մարզերում կդադարեն: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա: Արդյունքում արդեն հունիսի 27-ին հանրապետության ցածրադիր գոտիներում՝ Արարատյան դաշտ՝ Երեւան, Տավուշի ցածրադիր գոտիներ՝ Բերդ, […]

Հանրային հեռուստաընկերության լրատվականը նոր տնօրեն ունի

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն կնշանակվի լրագրող Վահագն Թևոսյանը: Վահագն Թևոսյանը աշխատել է «Հրապարակ» օրաթերթում, Արմնյուզ հեռուստաընեկերությունում, Արարատ Հեռուստաընկերությունում, «Հայկական ժամանակ» օրաթերթում որպես փոխխմբագիր, Ռադիոհայ լուրերի տնօրեն և այլն: Վահագն Թևոսյանի կինը «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է՝ փոխարինել է ՀՀ վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանը: 

Մանվել Գրիգորյանի փաստաբանը չի բացառում, որ կդիմի ՄԻԵԴ

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը չի բացառում, որ կդիմի ՄԻԵԴ՝ իր պաշտպանյալին խոշտանգման ենթարկելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք ընդգրկված են կառավարության որոշման մեջ,  որով անհամատեղելի է անձին արգելանքի տակ պահելը,  այսինքն կալանավորելը: Փաստաբանը հայտարարել էր, թե կալանքի տակ պահելով իր պաշտպանյալին, […]

Զոհրաբ Մնացականյանը շփումներ է ունեցել Էլմար Մամեդյարովի հետ

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկում մասնակցում է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում լուսանկարներ է հրապարել, որտեղ երեւում է, որ Զոհրաբ Մնացականյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ հանդիպման վերաբերյալ դեռ որեւէ պաշտոնական հայտարարություն չկա:  

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը զարմացած է ոստիկանության տարածած հաղորդագրությունից. Ա1+

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը զարմացած է այսօր ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ըստ որի` «Սեքյուրիթի դրիմ» եւ «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ: Պարոն Զաքարյանը նկատում է, որ սա հենց այն գումարն է, 15 ամիսների համար «Սեքյուրիթի դրիմ»-ը վճարել է «Էլլիպս Ջի Էյ»֊ին տեխնիկական սպասարկման […]

Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող»-ին՝ խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունիսի 21-ին ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի կողմից խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի հունիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «օրենքով գող» համարվող, ՌԴ […]

Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրապարակային ներողություն է ակնկալում վարչապետից

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն  Բաղդասարյանը  բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին  ՝ խնդրելով ապահովել անկողմնակալ քննություն ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով:  Փաստաբանն ասել է, թե  եթե պարզվի, որ վիրավորել են Գրիգորյանի անունն ու պատիվը, պետք է հրապարակային ներողություն խնդրել նրանից:  «Օրեր առաջ Ձեր ֆեյսբուքյան եթերով հայտարարեցիք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը միայն կապված չէ զենք-զինամթերքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված