Շնորհակալություն Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին. Հրապարակ
Հայաստան ժամանած Եվրախորհրդանի ներկայացուցիչները բավականին զուսպ են խոսել Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին՝ այդպես էլ չօգտագործելով «հեղափոխություն» եզրույթը: Պատվիրակության ղեկա Դեյվիդ Մալաիստը շեշտել է, որ անարյուն իշխանափոխության համար պետք է շնորհակալ լինել երկու կողմերին: Եվրախորհրդարանի պատվիրակությունը խիստ կարեւոր է համարել առաջիկա արտահերթ ընտրությունները եւ օրենսգրքի փոփոխությունները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի հանձնառության ներքո կատարելու անհրաժեշտությունը: […]





































