27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Մեր նպատակն է, որ մարդիկ դեմքով շրջվեն դեպի մարզերը

Հուլիսի 21-22-ին Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում տեղի կունենա Վարդավառի ժողովրդական տոնը՝ վերածնված ազգային գեղեցիկ և գունագող ծեսերով: Միջոցառման կազմակերպիչ Մայիս Մարգարյանը «Հենարան» մամուլի ակումբում, անդրադառնալով միջոցառման անցկացման վայրի ընտրությանն ասաց. «Դրախտիկը խնդրահարույց ծանր գյուղ էր, մեր նպատակն էր այն դարձնել գեղեցիկ և դրախտային: Մեր նպատակն է,  որ մարդիկ դեմքով շրջվեն դեպի մարզերը և զբաղվեն գյուղի […]

Ո՞նց անենք, որ էլ նման կոչ չանի Փաշինյանը

Ըստ իշխանական քարոզչամեքենայի, Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով, ամառային զորակոչին 300 երիտասարդ վերադարձել են հայրենիք ծառայություն անցնելու համար։ Հիմա մտածում եմ՝ ո՞նց անենք, որ էլ նման կոչ չանի Փաշինյանը, քանի որ անցած տարի ամառայինին էդ թիվը 563 էր, գրում է օգտատեր Արթուր Դանիելյանը:  #պրոպաԳանդիներ

Ո՞ր դեպքում է աշխատում Աստծո խոստումը մեր կյանքում

Հիսուսի և Քանանացի կնոջ պատմությունը կարդացե՞լ եք (Մթ. 15:21-28): Այ քեզ հավատքի պնդություն: Բժիշկն ասում է՝ «չէ», հիվանդն ասում է՝ այո, Աստված ասում է՝ ոչ, կինն ասում է՝ այո, խնդրում եմ: Կինը ոնց որ ասի, եթե դու ինձ շուն ես անվանում, ուրեմն սեղանից ընկած փշրանք տուր ինձ: Այ քեզ հոգու համառություն: Ու մոր հավատքի պատճառով […]

Շնորհակալ եմ, Աստվա՛ծ. Էմմիի հուզիչ գրառումը

«Ինձ մի՛ խղճացեք։ Ես իմ ծնողների ներկայությունն զգում եմ ամեն օր, ամեն վայրկյան։ Նրանք իմ մեջ են՝ իմ արյունն ու իմ մարմինն են։ Լինելով ծնողներիս միակ զավակը երբեք էգոիստ չեմ եղել։ Այսօր՝ առավել ևս։ Տեսնելով մամայիս տանջանքն այս հիվանդության պայքարի մեջ՝ ես հիմա ավելի հանգիստ եմ։ Հավերժ միմյանց սիրահարված Նադյան ու Դոդոն հիմա նորից միասին […]

Ես չեմ հանդիպի նրա հետ

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն ինքն է կոնֆլիկտներ ստեղծում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ ԿԳ նախարարը բացառեց Հայկ Դեմոյանի հետ հանդիպումը. «Այս նամակից հետո ես իմ համոզման մեջ ավելի եմ համոզվել, որ Հայկ Դեմոյանի հետ հանդիպումով ես ավելորդ ժամանակ կծախսեի, որը կարող […]

Եվ մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարում և ուղղորդում է նրանց, ստացվում է, որ նրանք հանցագործ չեն, նրանք կարող են ջարդել- փշրել ամեն ինչ

Նախկին հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը կարծում է, որ նախկին Պ նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կալանավորման որոշումը ապտակ է բանակին և բանակի  հեղինակությանը։ «Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետի նկատմամբ ՀՔԾ-ի ու դատարանի նման որոշումը ապտակ է մեր բանակին և մեր դիմադրողական ոգուն։ Անկախ ամեն ինչից, գեներալ-գնդապետին, ով անցել է Արցախյան ազատամարտ, ով 17 տարի գլխավոր շտաբում ծառայություն է անցկացրել, […]

Զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակը կազատվի ծառայությունից

Զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակ քաղաքացին կազատվի ծառայությունից: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հիմնական նշելով, որ օրենքի նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից […]

ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանի եղբոր տա՞նն է

ԱԱԾ-ն այս պահին գործողություններ է իրականացնում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի բնակարանում: Henaran.am-ի թղթակիցը փորձեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանից ճշտել տարածված տեղեկության իսկությունը,  սակայն վերջինս ասաց, որ տեղյակ չէ  այս պահին իրականացվող գործողություններից: 

Հերքում է

Զանգվածային մի շարք լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ տրամադրված Էջմիածնի անձնագրային բաժնի կողմից, Արտյոմ Կանևսկոյի համար։  Ըստ շրջանառվող լուրերի քննության արդյունքում պարզվել է, որ մեծ թվով անձինք են մասնակցել այս կեղծիքին՝ կեղծ տեղեկանք տրամադրած գյուղապետը, կեղծ տվյալներ լրացրած բաժինը, անձնագրային ծառայության պետ Մնացական Բիչախչյանը։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Կոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված