26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր նպատակն է, որ մարդիկ դեմքով շրջվեն դեպի մարզերը

Հուլիսի 21-22-ին Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում տեղի կունենա Վարդավառի ժողովրդական տոնը՝ վերածնված ազգային գեղեցիկ և գունագող ծեսերով:

Միջոցառման կազմակերպիչ Մայիս Մարգարյանը «Հենարան» մամուլի ակումբում, անդրադառնալով միջոցառման անցկացման վայրի ընտրությանն ասաց. «Դրախտիկը խնդրահարույց ծանր գյուղ էր, մեր նպատակն էր այն դարձնել գեղեցիկ և դրախտային: Մեր նպատակն է,  որ մարդիկ դեմքով շրջվեն դեպի մարզերը և զբաղվեն գյուղի բարելավման գործերով»:

Միջոցառման մյուս կազմակերպիչներից Կարինե Փանոսյանն էլ հավելեց, որ կարևորն այն է, որ մարդիկ հույս չդնեն որևէ մեկի վրա. «Կառավարության գործունեությունը հաճախ կախված է նաև հասարակության վերաբերմունքից: Մենք ուզում էինք ցույց տալ, որ առանց պետական աջակցության կարելի է հասնել արդյունքների»,-նշեց նա;

Փանոսյանի խոսքով՝ այսօր իրենք ստանում են տարբեր առաջարկություններ միջազգային կազմակերպություններից, ինչը  շատ ուրախացնող է:

Կազմակերպիչները փաստեցին, որ իրենք արդեն տեսնում են գյուղում կատարվող փոփոխությունները և առավել ոգևորիչ է այն հանգամանքը, որ այդ փոփոխությունները դեպի դրականն են տանում գյուղը և դրանց մեջ ներգրավված  է հատկապես են գյուղի երիտասարդությունը:

Միջոցառման մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ