03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ո՞ր դեպքում է աշխատում Աստծո խոստումը մեր կյանքում

Հիսուսի և Քանանացի կնոջ պատմությունը կարդացե՞լ եք (Մթ. 15:21-28): Այ քեզ հավատքի պնդություն: Բժիշկն ասում է՝ «չէ», հիվանդն ասում է՝ այո, Աստված ասում է՝ ոչ, կինն ասում է՝ այո, խնդրում եմ: Կինը ոնց որ ասի, եթե դու ինձ շուն ես անվանում, ուրեմն սեղանից ընկած փշրանք տուր ինձ: Այ քեզ հոգու համառություն: Ու մոր հավատքի պատճառով նրա աղջիկն իսկույն բուժվեց: Ու այստեղ է, որ կատարվեց Տեր Հիսուսի մեկ այլ խոստումը, թե «իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։ Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի. իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»։ (Ղկ 18:7-8):

Սիրելի ժողովուրդ մեզ այսպիսի համառ ու աներես, թախանձագին հավատք է պետք ունենալ: Այսպիսի հավատքի դեպքում է, որ կատարվում են Աստծո խոստումները մարդուն: Եկեք այսպիսի հավատքի օրինակ լինենք ամեն օր: 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ