27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Հնարավոր է՝ ցանկություն չկա մի ավտոբուս էկիպաժ ներկայացնող ուժի հետ բանավիճել. Դավիթ Հարությունյան

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով խորհրդարանական հանձնաժողովում այսօր Ելք-ի առաջարկներն էին քննարկվում: Դրանք ներկայացրեց պատգամավոր Լենա Նազարյանը: Ի թիվս այլ փոփոխությունների, Ելքն առաջարկում է  նվազեցնել անցողիկ շեմը՝ կուսակցությունների համար՝ 1 տոկոսով, այսինքն, 5 տոկոսից շեմն իջեցնել 4 տոկոսի եւ դաշինքների համար 7 տոկոսից ՝ 6 տոկոսի: : Մյուս առաջարկով Ելքը ցանկանում է քարոզարշավի ընթացքում   Հանրային հեռուստառադիոընկերության […]

Ես իրավունք չունեմ չհամաձայնելու. ԵԿՄ նախագահ առաջադրվեց Արամ Սարգսյանը

Այսօր՝ հուլիսի 5-ին, ԵԿՄ վարչության փոխնախագահների, ԵԿՄ մարզային խորհուրդների, Երեւանի եւ մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների  մասնակցությամբ տեղի ունեցավ ԵԿՄ ակտիվի նիստ: ԵԿՄ-ից հայտնում են, որ նիստին մասնակցող ավելի քան 200 երկրապահներ հավաքվել էին քննարկելու ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ դիտարկելու միության կառուցվածքի վերաբերյալ առաջարկները, ԵԿՄ առաջիկա վարչության նիստի եւ արտահերթ համագումարի հետ կապված հարցերը: […]

Լավ էլի, պրն. վարչապետ

 Պրն․ վարչապետ   «Իմ Քայլը» նախաձեռնությանը միացել եմ առաջին օրերից, սատարել և իմ աջակցությունն եմ հայտնել, հարկ եղած դեպքում իմ անհամաձայնությունը հայտնել բոլոր այն վերլուծություններին ու հոդվածներին, որոնք «Իմ Քայլը» նախաձեռնության վերաբերյալ պարունակել են թերհավատություն արտահայտող նյութեր։ Ապրիլի 13-ից մասնակցել եմ բոլոր հանրահավաքներին, բողոքի տարատեսակ ակցիաներին, որոնց չէին մասնակցում այսօր արդեն նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, օգնականներ […]

Տիկին Նազարյան, գործընկերային կլիներ քննարկել. Վիգեն Սարգսյանի դիտողությունը

Այսօր ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում փոքրիկ խնդիր առաջացավ։ Բանն այն է, որ քննարկմանը ներկայացել էին Թրանսփարենսի ինտերնեշնլ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները, ինչի մասին ԱԺ 4 խմբակցությունների երեքական ներկայացուցիչներից միայն Ելք-ի պատգամավոր Լենա Նազարյանն էր տեղյակ։  Մյուս խմբակցությունների պատգամավորները սա դիտարկեցին որպես ոչ գործընկերային քայլ։ «Տիկին Նազարյան, գործընկերային կլիներ քննարկել», – նշեց ՀՀԿ -ական […]

Ո՞ր դատախազները պետք է դատվեն Մարտի 1-ի գործով. Արամ Մանուկյանը անուններ է տալիս

«Մարտի 1-ի զոհերի ծնողների մոտ ծիծաղ, ժպիտ ու հույս է առաջացել»,- այսօր «Մարտի 1-ի բացահայտման նոր սկիզբ․ քաղաքական ու իրավական պատասխանատվության անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Նա նշեց, որ մարդիկ կորցրել են իրենց երեխաներին, բայց այսօր ուրախ են, որ իրենց երեխաների նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունը կբացահայտվի, ու մեղավորները կպատժվեն։ Նա ներկայացրեց […]

Հայաստանյան դեղատներում վաճառվում են կասկածելի ծագման դեղեր

Հայաստանյան դեղատներում վաճառվող կասկածելի ծագման «Ավելոքս» եւ «Պուրոքսան» դեղերը մեր երկրում հայտնվել են անօրինական ճանապարհով: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը։ Դրանք ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղերից տարբերվում են թե արտաքին տեսքով, թե արտադրության երկրով եւ թե գրանցման սերիական համարով: Նշված դեղամիջոցներն այս պահին փորձաքննության են ենթարկվում ՀՀ ԱՆ […]

ԱԺ խմբակցությունները կարծում են, որ ԸՕ փոփոխությունների մեկ փաստաթուղթ պետք է ներկայացնել

Կառավարությանն առընթեր ընտրական փոփոխությունների  հանձնաժողովը հաջորդ նիստից կմիանա ԱԺ ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստին տեղեկացրեց ԱԺ Ծառուկյան դաշինքի պատգամավոր, նիստը վարող Նաիրա Զոհրաբյանը։ Հաջորդ նիստին ներկա կլինի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Նաիրա Զոհրաբյանը հարցադրում արեց, թե արդյո՞ք անհրաժեշտություն կա 2 հանձնսժողովները միավորելու։ ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը ասաց, որ կառավարությանն առաջարկվել […]

Դուք ուզո՞ւմ եք ապացուցել, որ մենք տեսողության խնդիր ունենք. Ի՞նչն է բարկացրել Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտի այցելության ժամանակ դժգոհություն հայտնեց Մեղրիի մաքսակետի տարածքի վիճակից։ «Ես այդքան էլ լավ տպավորություն չստացա այստեղով անցնելիս։ Այս տարածքները դժվա՞ր է բարեկարգել։ Սա կիսավայրենի տարածք է»,–ասաց Փաշինյանը։ Գործարարներից մեկը նկատեց, որ գուցե ասֆալտ չկա, բայց  տարածքը մաքուր է, որին ի պատասխան Փաշինանն ասաց. «Դուք ուզում եք ապացուցել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված