11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էս ի՞նչ պատմության մեջ ես ինձ գցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի դեմ հերթական քրեական գործն է հարուցվել 49-ամյա մի տղամարդու առեւանգելու եւ ծեծի ենթարկելու համար: Ինչպես այս, այնպես էլ նախորդ քրեական գործով շրջանառվում է նաեւ Նարեկի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի անունը: Նարեկը գտնվում է հետախուզման մեջ, իսկ Պետրոսյանը վերջերս ժամանել է Երեւան, հանձնվել իրավապահներին:   «Ժողովուրդ» […]

Նոր խայտառակ նշանակում ՊԵԿ-ում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Որքան էլ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հավաստիացնի, թե ՊԵԿ-ում կատարվող կադրային նշանակումները խայտառակ չեն, եւ ՊԵԿ նախկին պաշտոնյաները իրավունք ունեն վերադառնալ համակարգ եւ նոր մտածելակերպով լծվել գործին, սակայն պատկերը բոլորովին այլ է։ Նախկին կոռուպցիոներները ոչ մի կերպ չեն կարողանում «նոր մտածելակերպով» աշխատել։ Վառ ապացույցը Բագրատաշենի մաքսակետի պետի նշանակումն է, որից հետո […]

Գեներալիտետը նեղված է բանակի մասով շոուներից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում լարված իրավիճակ է, գեներալիտետը նեղված է բանակում սկսված մասշտաբային ստուգումներից: «Բոլորիս որպես հանցագործ են նայում: Խնդիրը ոչ թե կոռուպցիան է կամ չարաշահումների բացահայտումը, այլ բանակը համընդհանուր թիրախ դարձնելը: Մի գեներալի նկատմամբ հետախուզում է հայտարարված, մեկին կալանավորել են, մյուսներին՝ որպես վկա ներգրավել, մեկը մտնում է քաղաքականություն ու փչանում, իսկ սրանք […]

Կարգին Հայկոն՝ Երևանի քաղաքապետի թեկնածու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երևանի ավագանին չկարողացավ իր կազմից քաղաքապետ ընտրել, և այսպիսի սցենարում ամենահավանականն իհարկե արտահերթ ընտրություններն են: ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Առայժմ կարծես ուրվագծվում է միայն ԲՀԿ թեկնածուի անունը, ավագանու ցուցակը կարող է գլխավորել Նաիրա Զոհրաբյանը: «Ելք» Դաշ­ինքի պարագայում ամեն ինչ այնքան էլ հստակ չէ: Նախ դեռ որոշված չէ, թե […]

Քաչալը ճար անող լինի՝ իր գլխին կանի. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Այգեշատի գյուղապետ Ռուբիկ Հովսեփյանի դեմ բողոքի ալիք է բարձրացել. Այստեղ պատրաստվում են փակել միջհամայնքային ճանապարհը: «Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այգեշատցիներին զայրացրել է այն իրողությունը, որ գյուղապետն, ի թիվս այլ ապօրինի գործողությունների, նաեւ իր ազգականին ձեւակերպել է որպես վարորդ եւ շարունակում է գրպանել այդ գումարը: Գյուղապետը, օգտվելով այն հանգամանքից, […]

Ծննդյան տոն բանտում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը ԱԱԾ-ն թույլ է տվել նրա դատավոր դստերը և թոռներին (Արմանի զավակներին) այցելել պապին։ 11-ամյա որդուն՝ Վազգենիկին, թույլ չեն տվել, թե ինչու՝ չասացին։ Երեխաներին ասել են, որ գնում են դեսպանատուն, ուր գտնվում է պապիկը։ Դուրս գալիս երեխաներն ասել են՝ ի՜նչ վատ դեսպանատուն է, ո՞նց է պապիկը մնում էդտեղ։ […]

Որտեղ է Փաշինյանի հռչակած օրենքի հավասարությունը

Վերլուծաբան Հայկ Նահապետյանը կարծում է, որ ՀՀ ոստիկանությունը համարժեք չի արձագանքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նո՛ր Հայաստան, Նո՛ր հայրապետ» նախաձեռնության անդամների գործողություններիին։  «Ոստիկանությունն իրեն համարժեք չի պահում, թե ինչու, ցանկացած հայ եկեղեցու զավակ ինքը կարող է հետեւություններ անել»  – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը։ Նրա խոսքով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն […]

Մահացել է մեծ բարերարը

Բարեգործ եւ բարերար գիտակցական ողջ կյանքում: Գյումրու զարգացման համար իր կարողության հիմնական մասը ներդրած ամերիկահայ բարերար Հովհանենս Օյունջյանն այս գիշեր մահացավ: Բժիշկը օրեր առաջ Գյումրի էր եկել իր վերջին փափագը կյանքի կոչելու եւ հերթական բարեգործությունն անելու նպատակով: Իր կարողության վերջին բաժինը նա ներդրեց Գյումրիում ֆիլհարմոնիկ  դահլիճ կառուցելու համար: Չնայած ԱՄՆ-ում բժիշկներն արգելել էին Հովհաննես Օյունջյանին […]

Կեղծ ախտորոշումներով զորակոչիկներին ազատել են ծառայությունից. ԱԱԾ-ի նոր բացահայտումը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված