05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կարգին Հայկոն՝ Երևանի քաղաքապետի թեկնածու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երևանի ավագանին չկարողացավ իր կազմից քաղաքապետ ընտրել, և այսպիսի սցենարում ամենահավանականն իհարկե արտահերթ ընտրություններն են: ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Առայժմ կարծես ուրվագծվում է միայն ԲՀԿ թեկնածուի անունը, ավագանու ցուցակը կարող է գլխավորել Նաիրա Զոհրաբյանը:

«Ելք» Դաշ­ինքի պարագայում ամեն ինչ այնքան էլ հստակ չէ: Նախ դեռ որոշված չէ, թե ինչպես են մասնակցելու ընտրություն­ներին՝ դաշինքը նույն կազմով, թե կուսակցություններն առանձին, առավել ևս, երբ հիմա առավելությունը Փաշինյանի ՔՊ-ինն է: Միաժամանակ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, «Քաղաքացիական պայ­մանագիր» կուսակցության դեպքում իրավիճակը մի փոքր բարդ է. նրանք երեք թեկնածու են դիտարկում այս պա­հին՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արա­րատ Միրզոյան (նրա պաշտոնը հակա­սահմանադրական է և չեն ցանկանում իրեն միայնակ թողնել), մյուս թեկնա­ծուն ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն է, ով դեռ վաղուց էր համարվում նրանց թեկնածուն և իհարկե Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ով վերջերս անդամակցեց ՔՊ-ին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ