11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Հուլիսի 18-ի երեկոյան ժամերին, 19-20-ը հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:   Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում` Հուլիսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է […]

Անբարո հաշվարկ եք կատարել. ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի և Տոնոյանի որդիների՝ տուն վարձելու մասին

Hayeli.am–ը գրել է, թե Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիների համար վարձով տուն են ման գալիս՝ նրանց ապահով  զինծառայության համար: Հրապարկմանը քիչ առաջ անդրադարձել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Պարոնայք, մեղմ ասած անբարո հաշվարկ եք կատարել: Միգուցե ձեր չափորոշիչներով դա նորմալ […]

Հայաստանն աջակցելու է Արցախին. Տ. Ավինյան

Հուլիսի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Պետնախարարն ընդգծել է, որ իր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները հիմնականում համընկնում են, և դա լավ հնարավորություն է առավել մեծ թափով փոխգործակցելու կոնկրետ ոլորտային խնդիրների շուրջ: Այնուհետև կողմերը քննարկել են առանձին ոլորտներում […]

Մենք կարող ենք ունենալ փոքր, բայց շատ բարձր որակի գիտություն. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել գիտական հաստատության ընթացիկ գործունեությանն ու միջազգային համագործակցության ծրագրերին: «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում նախագահ Սարգսյանին են ներկայացվել արագացուցչի հնարավորությունները, ինչպես նաեւ ժամանակակից փորձարարական հետազոտությունները, որոնք իրականացվում են արագացուցչի միջոցով: Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ գերբարձր վակուումային, ճշգրիտ չափումների, եռակցման, նորագույն նյութերի եւ միկրոսարքերի, փորձարարական […]

Պավլիկ Մանուկյանը աղմկահարույց բացահայտում է արել

«Սասնա ծռեր» խմբի գործով Պավլիկ Մանուկյանն այսօր՝ հուլիսի 18-ին, «Սասնա ծռերի» գործով աղմկահարույց բացահայտում արեց։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նա հայտարարել է, որ պատահական կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, ում մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը: «Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո […]

Հափշտակություններ եղե՞լ են, թե՞ ոչ. նախարար Հակոբյանը լռեց

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ծանոթացավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 Աշտարակ-Թալին հատվածի աշխատանքներին: Նա մի խումբ պաշտոնյաների, լրագրողների, շահագրգիռ ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը շեշտեց, որ այս այցի նպատակը ներդրումային այս ծրագրի իրականացման դաշտում նոր էջ բացելն է: «Մենք մտադիր ենք ծրագիրը դարձնել ավելի թափանցիկ ու ուժեղացնել հանրության վերահսկողությունը ծրագրի նկատմամբ: […]

Միջադեպը անփութության արդյունք է եղել. հրամանատարի տեղակալը ներողություն է խնդրում

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր: Հանդիպման սկզբում Կարեն Սարուխանյանը մտահոգություն է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ, նշելով, որ այսօրինակ բացթողում աշխատանքներում անթույլատրելի է, հատկապես, եթե անհանգստություն է պատճառվել համայնքի ազգաբնակչությանը: Ալեքսեյ Պոլյուխովիչը նախապես ներողություն է խնդրել […]

Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են. Արման Ավետիսյանը ահազանգում է

«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը, հիմնադրամի տնօրեն Ազատ Թովմասյանը, որմնանկարներ վերականգնող մասնագիտացված խմբի անդամներ Արեգ Պետրոսյանը և Վահագ Ջիվանյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում ահազանգեցին, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են:  Նրանք նշեցին, որ պետական աջակցությունը բացակայում է, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը խնդրով դիմել է ՀՀ վարչապետին և ՀՀ մշակույթի նախարարին, բայց մինչ օրս հարցը մնացել […]

Վրաստանի իշխանությունները լիազորագիր չեն պահանջի հայ վարորդներից

Վրաստանի իշխանությունները զբոսաշրջային այս ժամանակահատվածում ընդառաջել են հայ վարորդներին և լիազորագիր չեն պահանջի: Այս մասին ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ:   «Կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ, վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել եւ մինչեւ վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, որոնք սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով»։ Հիշեցնենք, Վրաստանում ՀՀ դեսպանությունը հուլիսի 11-ին հայտարարություն էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված