30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ես հասկանում եմ՝ դուք ում նկատի ունեք, բայց Բերիան ես չեմ. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանելով «Առավոտ»-ի հարցին՝ ձեր կառավարությունում ո՞ւմ են նմանեցնում Բերիային, ո՞վ է Բերիան, որը, ըստ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, ուղղորդում է իրավապահ մարմիններին, պատասխանեց. «Ես հասկանում եմ՝ դուք ում նկատի ունեք, բայց Բերիան ես չեմ»: Ապա Ավինյանն ասաց՝ թե ինչ էր ակնարկում Սողոմոնյանը, պետք է իրեն ուղիղ հարցնել. […]

«Ելք» դաշինքը քանդվում է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն իսկ կարելի է հստակ պնդել, որ «Ելք» դաշինքն այլեւս ոչ եւս է: Դրա մասին են վկայում թե՛ ՔՊ–ի որոշումը Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին, որն անսպասելի էր դաշինքի գործընկերների համար, թե՛ վերջիններիս արձագանքները: Ավելին, մեր հավաստի տվյալներով՝ Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը որոշել են ավագանու, ինչպես նաեւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել […]

Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը արգելել ԲՀԿ-ին մասնակցել ընտրություններին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` Երեւանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Զոհրաբյանին հարցրեց՝ հնարավո՞ր է Փաշինյանի կառավարությունը ստիպի ԲՀԿ-ին չմասնակցել ավագանու ընտրություններին: Ի վերջո, ՔՊ ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը, եւ հավանական է, որ նա հասարակության կողմից չընդունվի որպես քաղաքապետի թեկնածու, այդպես հնարավորություն ստեղծվի, որ […]

Մենք հիմա անցնում ենք մահվան ստվերների միջով

Եթէ նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն։ Այսպես էր ասում Դավիթ թագավորը, մեծ սաղմոսերգուն, որովհետև անվերապահ հավատում էր Աստծուն և խոսում էր հետը անկեղծանալով: Մենք հիմա անցնում ենք մահվան ստվերների միջով, երանի ունենայինք սաղմոսերգուի վստահությունը…և ասեինք Տերն է իմ Հովիվը: Ծովիկ Դավթյան

Դու Աստծո հետ ե՞ս, թե՞ Աստծո դեմ

Մեզանից ամեն մեկը պիտի որոշում կայացնի, թե ինչի համար է ապրում: Դա պիտի լինի վճռական որոշում: Դու Աստուծո հետ ես, թե՞ Աստուծո դեմ: Միջին ճանապարհ չկա: Երբ Մովսեսը մարդկանց տվեց Աստուծո օրենքը, ասաց «Երդվում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջևն եմ դնում կեանքն ու մահը… Ընտրի՛ր կեանքը, որպէսզի ապրեք դու եւ քո սերունդը» […]

Ռեփեր Թիմաթիին տուգանել են ավտոմեքենայի տանիքին երգելու համար

Ռեփեր Թիմաթիին տուգանել են Մոսկվայի կենտրոնում ինքնաբուխ համերգի համար: Տվերի շրջանային դատարանը երաժշտին մեղավոր է ճանաչել մասսայական ակցիա կազմակերպելու և դրա հետևանքով հասարակական կարգը խախտելու համար՝ գրում է lenta.ru-ն: Թիմաթին պետք է 20 հազար ռուբլի վճարի: Նա չի ընդունել իր մեղքը: «Մեր մեքենան տրանսպորտի երթևեկությունը չի կանգնեցրել, մենք շրջապատի համար խոչընդոտ չենք ստեղծել, ոչ ոքի […]

Ինքնաթիռով թռչելիս յուրաքանչյուր 50-րդ ուղևորը սիրահարվում է

Բրիտանական HSBC բանկի հետազոտությունները ցույց են տվել, որ ինքնաթիռի ուղևորներից յուրաքանչյուր 50-րդը իր սիրո առարկային հանդիպել է թռիչքի ժամանակ՝ գրում է CNN-ը: Հայտնի է դարձել նաև, որ յուրաքանչյուր ութերորդ ուղևոր ինքնաթիռում գտնում է իր ապագա ամնեամտերիմ ընկերոջը: Ընդ որում ուղևորների միայն կեսն է ինքնաթիռում հարևանի հետ շփման մեջ մտնում: 45%-ը սարսափի է մատնվում, եթե հարևանը […]

Լեդի Գագան վաճառում է Նյու Յորքի իր բնակարանը

Հայտնի երգչուհի Լեդի Գագան վաճառում է Նյու Յորքում իր բնակարանը, որը գտնվում է Մանհեթենի արևմուտքում։ Բնակարանն արժե 23 մլն դոլար։  Այն մի ամբողջ հարկ է զբաղեցնում և 5 ննջասենյակ ունի, ինչպես նաև հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ և բաց պատշգամբ տանիքին։   Բնակարանի դիզայնը դասական ուրբանիզմի ոճով է։ Ինտերիերում գերակայում են նեյտրալ գույները՝ սպիտակ, մարմնագույն, գորշ։

Այ, սա չստացվեց. Աշոտյանի անդրադարձը ՀՀ ԱԳՆ արձագանքին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ արձագանքին։ «Ծանոթացա մեր ԱԳՆ֊ի արձագանքին ՌԴ ԱԳ նախարարի երեկվա հայտարարությանը։ Երկու կոնտեքստն էլ հասկանալի էր։ Մի կողմից՝ կտրուկ գնահատականների Սցիլլայից խուսափելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես չտապալելու ողջամիտ ցանկությունը։ Սա, հուսամ, կստացվի։ Մյուս կողմից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի սկանդալային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված