17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս խորհրդարանը վահան է Նիկոլ Փաշինյանի համար. Գառնիկ Իսագուլյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ ընտրությունները արագացնելու ցանկությունը  կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի և Արցախի համար: Henaran.am-ի հարցին ի պատասխան նման տեսակետ հայտնեց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: «Արդեն երկու զորավարժությունների ավարտից հետո Ադրբեջանը զորքի մի մասը չի հանում սահմանից, և հավատացեք՝ դա պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, թե ինչ իրավիճակ կլինի Հայաստանի ներսում: Եթե մենք գնանք գործընթացների արհեստական արագացման և Հայաստանի ներսում իրավիճակի լարման, այս անգամ ես չեմ կարծում, թե Ադրբեջանը կհապաղի և չի սկսվի պատերազմական գործողություններ Արցախում»,- ասաց նա: Իսագուլյանը գտնում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին պետք է Աահմանադրության և Ընտրական օրենսգրքի որոշակի փոփոխություններ նախորդեն, որը սակայն, պետք է տեղի ունենա ընդհանուր կոնսենսուսի պայմաններում: «Նիկոլ Փաշինյանը պետք է նաև հասկանա, որ այս խորհրդարանը, որն իրեն ոչ մի հարցում չի խոչընդոտում և չի խանգարում կառավարության աշխատանքին, իր համար վահան է շատ բաներից պաշտպանվելու համար»,- հայտարարեց նա: Իսագուլյանն անդրադարձավ նաև այն մարդկանց, ովքեր ժամանակին օգտվում էին նախկին իշխանությունների «բարիքներից», իսկ հիմա գովաբանում են ներկայիս վարչապետին, նշելով՝ նրանք են եղել ամենամեծ չարիքը: «Ես պարոն Փաշինյանին և Քաղաքացիական պայմանագրի անդամներին խորհուրդ չեմ տալիս նման մարդկանց ծառայություններից: Նրանք նախկին նախագահների մոտ աշխատելու ժամանակ ամենավերջին աստիճանի ստորաքարշություն են արել»,- եզրափակեց Իսագուլյանը:

Ինձ 30 հազար դրամ օգնություն են տվել, բայց թղթի վրա գրել են, թե 500 հազար փող են տվել. Ուրցաձորում կրքերը թեժ են

Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի բնակիչները պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը՝ նրանք առանձին գյուղապետ են պահանջում՝ «Քայլ արա, փրկիր Ուրցաձորը», «Ձեռքերդ հեռու Շաղատից, Ռաֆիկ Անդրեասյան», «Վերջ թալանին» պաստառներով։ Բնակիչները հայտարարում են, որ իրենք չենք ուզում, որ իրենց երեխաները գան Ուրցաձոր, ուզում են, որ իրենց գյուղի համար գյուղապետն ապահովի թե՛ մանկապարտեզ, թե ՛ դպրոց։ Նրանք հորդորում […]

Արմավիրի մարզում արդեն 3-րդ անգամ տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը

Արմավիրի մարզի Փշատավան գյուղում սեպտեմբերի 30-ին տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի պաշտոնական բացումը։  Henaran.am-ի զրույցում փառատոնի կազմակերպիչներից Կարինե Փանոսյանը փաստեց, որ փառատոնը տեղի է ունենում արդեն 3-րդ անգամ: Փառատոնի նպատակի մասին խոսելով վերջինս ասաց, որ գլխավոր նպատակը համայնքների զարգացումը և մարզում զբոսաշրջության ակտիվացումն է: «Արմավիրի մարզը զբոսաշրջության առումով մի փոքր զիջում է մյուս մարզերին: Այստեղ  ուշադրությունը […]

Ճանապարհները փակ են, լայվը՝ կա. Գորիսի մանկավարժները՝ վարչապետի մեթոդով, վարչապետի դեմ

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի կոլեկտիվը փակել է Կապան-Գորիս-Երևան միջպետական մայրուղին: Նրանք պահանջում են նորանշանակ տնօրեն Շուշան Հովսեփյանի հրաժարականը: Դպրոցի 32 աշխատակիցներ համաձայն չեն տնօրեն Շուշան Հովսեփյանի նշանակման հետ եւ դիմել են ՀՀ վարչապետին ու ԿԳ նախարարին: Իրավիճակը ուղիղ հեռարձակվում  է  Goris Today-ով: Ասել է թե՝ պահպանվում են ժանրի բոլոր կանոնները՝ ճանապարհները փակ են, լայվ հեռարձակումը՝ […]

Պատրաստ ենք երկխոսության, բայց՝ ոչ առճակատման. Էդուարդ Շարմազանով

Henaran.am-ի հետ զրույցում  ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փաստեց՝ ՀՀԿ-ում երեկ հրավիրված գործադիր մարմնի նիստը չի հրավիրվել հատուկ հնարավոր արտահերթ ընտրությունները քննարկելու համար: «ԳՄ նիստը հրավիրվել է ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերը քննարկելու համար ու հատուկ արտահերթ ընտրությունների վերաբերյալ չի հրավիրվել նիստը», – նշեց նա։ Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական երկխոսության: «Բացառապես երկխոսության […]

ԱԺ արագացված ընտրությունները կարող են արագացնել Հայաստանի պատժման գործընթացը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Օտարը Ժամանակին Ֆրանսիան ողջ Եվրոպան ծանրագույն խնդրի առջև էր կանգնեցրել: Եվրոպայի ավանդական թագավորական ընտանիքները սարսափի մեջ էին հայտնվել, հեղափոխական Ֆրանսիան սպառնում էր իր օրինակով թատերաբեմից հեռացնել նրանց։ Եվրոպայի երորրդ դասակարգը՝ բուրժուզիան ու բյուրգերները, ողջունում էին իրենց նվաճելու համար եկած ֆրանսիական զորքերին, իսկ Բեթհովենը սիմֆոնիա […]

Աննա Հակոբյանի կոնցեպտն արդեն տարբերվում է վարչապետի ասածից. Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ դեռ 90-ականներից ՀՀ իշխանություններն Արցախի հարցը սխալ հունի մեջ են մտցրել. «Կյանքում չեք լսի, որ ես ասեմ՝ ղարաբաղյան կոնֆլիկտ։ Կոնֆլիկտաբանության լեզուն ենթադրում է փոխզիջում, որովհետև երկու կողմն էլ մեղավոր են։ Դուք լսե՞լ եք՝ հրեաներին և նացիստներին առաջարկեն իրենց կոնֆլիկտը լուծել փոխզիջումներով, դուք լսած […]

Պուտինը զրուցել է Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Հայաստան կատարելիք այցի մասին քննարկում չի եղել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նա կարճատև զրույց է ունեցել Փաշինյանի հետ, նաև Դոդոնի», -ասել է Պեսկովը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք երկրների ղեկավարները […]

Վեր կաց, կանգնիր

Եղբայրը հարցրեց հայր Սիսոյին. «Հայր, ի՞նչ անեմ, ընկել եմ»: Ծերը պատասխանեց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր»: Եղբայրն ասաց. «Ես վեր կացա, բայց նորից ընկա»: Ծերը պատասխանեց. «Նորի՛ց վեր կաց»: Եղբայրը հարցրեց. «Մինչև ե՞րբ վեր կենամ ու ընկնեմ»: Պատասխանեց նրան ծերը. «Մինչև կյանքիդ վերջը» («Հարանց Վարք»): Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված