11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանավորվեց. քիչ առաջ դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժեց փաստաբանների վերաքննիչ բողոքները և ըստ էության, բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին: Նիստերի դահլիճից դուրս գալով՝ փաստաբան Հայկ Ալումյանը ասաց, որ Վերաքննիչ դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մեր հարցին, թե երբ կարող […]

Թեև շատ բան արվել է երկրաշարժի հետևանքների վերացման համար, սակայն բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մեզ չի հաջողվել անել ամբողջը. ՀՀԿ

Հանրապետական կուսակցությունը Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր ողջ հայ ժողովուրդը և շատ շատերն աշխարհում վերստին հիշում ու վշտակցություն են հայտնում 30 տարի առաջ Հայաստանին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ: Անդառնալի կորուստը մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներն էին, ովքեր զոհ գնացին բնական արհավիրքին: Աղետի մասշտաբներն այնքան մեծ էին, որ […]

Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը: «Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և  հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցերը», – ասել է Հ. Հաջիևը «ԱզերԹաջ» […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը  չի լուծվել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, Դմիտրի Պեսկովն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ լուծվե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: «Ոչ, հարցը չի լուծվել: Բնականաբար, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ […]

Առաջին անգամ ՄԽ հայտարարության մեջ ներառվել է Մամեդյարով-Ալիևի «բովանդակային բանակցություններ» ձևակերպումը. Արմեն Աշոտյան

«Ընդամենը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մեղադրում էր Ռուսաստանին ապրիլյան պատերազմը հրահրելու մեջ։ Այսօր տեսնում ենք՝ ինչպես է գրկախառնվում նրա առաջնորդի հետ։ Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմի օրերի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին նշանակել է Պաշտպանության նախարար։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության օրոք Նախիջևանի սահմանին Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության տակից դուրս են եկել ավելի քան […]

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին չի գոհացրել կառավարության որոշումը

ՀՀ կառավարությունը ղեկի աջ տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները թույլատրեց մինչև 2019թ. մարտի 1-ը ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել, մաքսազերծել, հաշվառել ու շահագործել: «Որոշման նախագծով սահմանվում է ՀՀ մաքսային տարածքում տեղակայված, ինչպես նաև մինչև 2019 թ. մարտի 1-ը ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները ՀՀ տարածք ներմուծել՝ վերամշակում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով: Նշված ընթացակարգը հնարավորություն […]

Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը առանձին շրջաններում, դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 11-ի ցերեկը, դեկտեմբերի 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև, 8-ի ցերեկը, 9-ին, […]

Քո մեջքին այսօր ծանր բեռ կա, քո ճակատին 30 տարվա կնճիռ .նախագահ Արմեն Սարգսյանը բաց նամակ է հղել Գյումրիին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բաց նամակ է հղել Գյումրիին: Գյումրիին ուղղված ՀՀ նախագահի բաց նամակը տպագրվել է ՀԲԸՄ ամսագրի դեկտեմբեր ամսվա համարում:   «Սիրելի՛ Գյումրի, երբ դու կարդաս այս խոսքերը, հազարավոր մարդիկ՝ հեռվում և մոտիկ, հարազատ ու անծանոթ, հարգանքի տուրք մատուցելիս կլինեն քեզ պատահած մեծ աղետի՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ես կլինեմ […]

Էս ինչ կենեք, ըսիգ մեր վիշտն է, ըսիգ մեր ցավն է… 30 տարվա մեջ առաջի անգամ ըսպես բան տեսանք

Ո՞վ էր այսօր Գյումրիում երկրաշարժի 30-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման պատասխանատուն: Տո, ա՛յ տղա էս, աղջիկ էս, տո, ա՛յ «խելոք», օր չիդես Գյումրին ու չես ճանչե գյումրեցուն, չիդես մերոնց պատիվը, նամուսն ու թասիբը, պատվախնդրությունը, ը՞նչի էիր գլխիցդ մեծ պատասխանատվություն վերցրե վրեդ, տո, ա՛յ… 30 տարվա մեջ առաջի անգամ ըսպես բան տեսանք: Գյումրեցիները, մարզի պատգամավորները, պաշտոնյաները իրանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված