12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Փաշինյան-մենատերը գյուտ է բոլթոնների համար. Հայոց աշխարհ

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները Հայաստանի քաղաքական դաշտը որակապես նոր մակարդակի բարձրացնելու փոխարեն նրան հետ գլորեցին 1991-ի առաջին նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական անոմալիաների գիրկը՝ բազմակի գերազանցելով մեր ամենահոռետեսական կանխատեսումները։   Ինչպես 1991 թվականին ՀՀՇ-ի առաջնորդը իրենով արեց ողջ քաղաքական դաշտը՝ ձեւավորելով սեփական ավտորիտար իշխանության հիմքերը, այնպես էլ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների միջոցով նույն կերպ […]

Վերցրիր իշխանությունը ամբոխի օգնությամբ, բոլոր պաշտոններում նստեցրիր կիսագրագետ փողոցային ակտիվիստների. Հայոց աշխարհ

Ի՜նչ մարդիկ են նրան ծառայում․․․ Չես հոգնում օվսաննա ձոնել հայրենի քաղաքականությանը։ Վերցնենք թեկուզ համապետական ընտրությունները։   Չէ՞ որ որոշ երկրներում ընտրությունները տքնաջան ու տաղտկալի աշխատանք են։ Պետք է տարիների ընթացքում ստեղծել տեղական կառույցներ, մշտապես աշխատել մարդկանց հետ, մասնակցել ՏԻՄ ընտրություններին, հաշվետվություն ներկայացնել բնակչությանը…    Ո՛չ ստեղծագործական կայծ, մի խոսքով, ո՛չ էլ երեւակայության թռիչք. տաղտուկ։ Այլ բան է […]

Հանգիստ չենք թողնելու այս իշխանություններին. Արմեն Աշոտյան

«Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին:Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մարդկանց, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ի օգտին: «ՀՀ շուրջ 60 հազար քաղաքացիներ իրենց ձայնը տվեցին մտահոգություններ բարձրացնող, ինտելեկտուալ ունակություններն ի ցույց դնող, քաղաքական մշակույթի նոր նշաձող սահմանող երիտասարդ, ամբիցիոզ, փորձառու, խելացի թիմին, որն ունի արժեքներ, հավատամք, որին անդավաճան […]

Ով կարող է լինել կա­ռավարությունում, իսկ ովքեր կգնան խորհրդարան. Ժամանակ

Երեկ տեղի է ունեցել «Քա­ղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ քննարկ­վել է ապագա կառավարության ձևավորման հարցը:  Նիստում որոշվել է, թե «Իմ քայլը» դաշին­քի ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնա­ծուներից ով կարող է լինել կա­ռավարությունում, իսկ ովքեր կգնան խորհրդարան: Կառա­վարության կազմում կարող են լինել նաև «Իմ քայլի» ցուցա­կում չընդգրկված անձինք: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Աթոռակռիվը սկսվեց. Հրապարակ

Հետընտրական մեկնաբանություններում հաճախ է հնչում, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին, քանի որ հին դեմքերով էին քաղաքական պայքարի դուրս եկել, թեեւ խորհրդարան անցած ուժերից ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էլ առանձնապես նոր դեմքերով չէին ներկայացել: Հատկապես` ԲՀԿ-ն: Փոխարենը լիովին նոր դեմքեր են «Իմ քայլը» դաշինքում, որտեղ մի կողմից ուրախության գինարբուքներ են, մյուս կողմից արդեն միմյանց տակ են փորում […]

ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրությունները մրցակցային էին. ԱՄՆ պետդեպ

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և կարծում է, որ դրանք անցկացվել են ազատ և մրցակցային պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: «Մենք ողջունում ենք ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների բյուրոյի և մարդու իրավունքների անվտանգության և համագործակցության կազմակերպության գնահատականներն առ այն, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, և թեկնածուները հնարավորություն ունեին […]

Հուսով եմ՝ մեր միջև անախորժությունները կմոռացվեն. Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տվել

Համազգային թատրոնի շուրջ ծագած վեճը կարծես հանգուցալուծվում է. Սուրեն Շահվերդյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հրաժարական է տալիս թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: «Սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի կարող։ Ես չեմ հանդուրժի […]

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Նոր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ. ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ «Առավել նշանակալի է, որ քոչարյանա-սերժական բռնապետության վերջնական տապալումը տեղի ունեցավ լիովին ազատ և դեմոկրատական ընտրությունների միջոցով։ Ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ պսակված Թավշյա հեղափոխության գլխավոր նվաճումն անկասկած այն է, որ Հայաստանի ժողովուրդը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված