13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Չսափրված նորաթուխ մանիկյուր բոքոնիկներդ ստվեր եք գցում երկրի վարչապետ Նիկոլի՝ չսափրված կերպարի վրա

«Կա՛նգ առ, Նիկոլ» թե՛ առաջին, և թե՛ երկրորդ նամակ ուղերձներս վերաբերվում էր նշանակածդ կադրերին, որոնք կտրուկ բացասական ազդեցություն թողեցին ունեցածդ իմիջի վրա, իմաստ չեմ գտնում այդ թեման շարունակել, քանի որ ասողին լսող էր պետք և ոչ թե հաջորդ քայլդ լիներ պառլամենտական կառավարման անցած երկրի ԱԺ-ն համալրել քաղաքական տկարամիտներով՝ բացառությամբ 2 տասնյակ պատգամավորների, որոնցից մի 5-ը […]

Այո, թող Աստվածաշնչից բերեն, բա ինչից բերեն՝ երկար գիշերների՞ց. Վարդան Ղուկասյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը դրական է գնահատում երեկ ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի կողմից Հիսուսի խոսքերի մեջբերումը գրաբարով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ղուկասյանը տարակուսանք հայտնեց, թե «հո Ղուրանը չէի՞ն մեջբերելու»: «Այո, թող Աստվածաշնչից բերեն, բա ինչից բերեն, երկար գիշերների՞ց,- հարցադրում արեց նա: Դիտարկմանը, թե հասարակությունը չի հասկանում, Վ.Ղուկասյանը պատասխանեց. […]

ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա, կձևավորվի երկու նոր հանձնաժողով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանում ստեղծել 11 մշտական հանձնաժողով՝ նախորդ գումարման խորհրդարանում գործած 9 մշտական հանձնաժողովների փոխարեն, այսօր ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելիս հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Ավելացող երկու հանձնաժողովներն են լինելու՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը և Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Այս հանձնաժողովի ստեղծումը, ըստ Վարդանյանի, պայմանավորված […]

Հայաստանում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակից մարդ է մահացել

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդանցությունն աճման միտում ունի: Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում: Հունվարի 14-ի դրությամբ՝  պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են: Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում  շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ […]

Ավագանու նիստերի դահլիճը նմանվել է քաղաքին և դարձել փոքր-ինչ թափթփված. Թեհմինա Վարդանյան

Ցավով պետք է արձանագրեմ, որ Երևանի ավագանու նիստերի դահլիճը նմանվել է քաղաքին և փոքր-ինչ թափթփված է, անկարգուկանոն, Երևանի ավագանու նիստին հայտարարեց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։ Նա խնդրեց իր ասելիքի մեջ որևէ ենթատեքստ չփնտրել։ «Ասում եմ ամեն ինչ ուղիղ և հասկանում եմ, որ մի քանի ամսվա ընթացքում գուցեև ժամանակ չի եղել ընթերցելու ավագանու կանոնակարգը, […]

Նաիրա Զոհրաբյանը՝ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունների մասին

«Ես հասկանում եմ, որ տարբեր քաղաքական գործիչներ կարող են քաղաքական կոռեկտության, քաղաքական լեքսիկոնի հետ կապված խնդիրներ ունենալ: Կապրենք՝ կտեսնենք, կաշխատենք՝ կտեսնենք, թե ինչպիսի ընդդիմություն կլինի «Բարգավաճ Հայաստանը» և ընդհանրապես ինչպիսին կլինի այս խորհրդարանը: Այնպես որ՝ ես խորհուրդ չեմ տալիս որևէ մեկին կանխակալ գնահատականներ հնչեցնել և հատկապես «Բարգավաճ Հայաստանի» մասով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց […]

Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը` ԱԺ փոխնախագահներ

Ազգային ժողովի փոխնախագահներ են ընտրվել Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը, այդ մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Ըստ քվեարկության արդյունքների, Ալեն Սիմոնյանի օգտին քվեարկել է 109, դեմ է եղել 20 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 130 պատգամավոր: Անվավեր՝ 1 քվեաթերթիկ: Լենա Նազարյանին կողմ է քվեարկել 124 պատգամավոր, դեմ է եղել 3 պատգամավոր: 3 […]

Կողմն եմ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքին. ԲՀԿ-ն չի խնայի կոռեկտության սահմանները հատողներին

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ է քննադատություններին, մինչդեռ խոստանում է, որ կոռեկտության սահմանները հատողներին կրկնակի ուժեղ պատասխան կտրվի։ «Կաշխատենք կտեսնենք՝ ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն և ընդհնարապես, ինչպիսին կլինի այս խորհրդարանը։ Որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս կանխակալ գնահատականներ հնչեցնել, հատկապես ԲՀԿ հասցեին։ Մենք քանիցս ասել ենք՝ կողմ ենք կոռեկտ փոխհարաբերությունների բոլորի հետ, ով խախտեց կոռեկտության սահմանը, […]

Չի փոխվելու այն քաղաքացու կյանքը, որը պառկել է բազմոցին և սպասում է, որ մի բան կփոխվի. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում «Զրույց քաղաքացու հետ» ուղիղ եթերի ժամանակ անդրադաձավ տնտեսության մեջ խոստացված թռիչքային փոփոխությանը։ «Ինչ վերաբերում է հարցին, թե, ի վերջո, տնտեսության մեջ թռիչքային փոփոխություն ե՞րբ է լինելու, երբ արձանագրենք տեղի ունեցած փոփոխությունների առանցքային կարևորությունը և անշրջելիությունը և տնտեսության մեջ կիրառենք նույն բանաձևը, որ բանաձևը կիրառել ենք քաղաքական փոփոխությունների ընթացքում։ Հետագա փոփոխությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված