13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ըստ երևույթին, որոշ պայմանավորվածություններ ձեռք են բերվել. Դավիթ Բաբայանը՝ Մնացականյան-Նալբանդյան հանդիպման մասին

Հունվարի 16-ին  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով Փարիզում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Ինչպես նշված է ԵԱՀԿ կազմակերպության կայքի հայտարարության մեջ,   հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման համար ճանապարհների մշակումը՝ բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու համար։ Համանախագահները մտադիր են նաև […]

Քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա, որ դուք արդեն այլևս ահագին ժամանակ է՝ իշխանություն եք. Էդմոն Մարուքյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անհիմն է համարում մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերում Էդմոն Մարուքյանի` իշխանությանն ուղղված մեղադրանքները: Սիմոնյանը չի հասկանում, թե Մարուքյանը կոնկրետ ինչի է ուզում հասնել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Մարուքյանն իր հերթին արձագանքում է` իշխանությունը պետք է պատրաստ լինի առողջ քննադատություն լսելուն: […]

Ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ. Արմեն Գևորգյանն՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Դատարանում հանդես եկա ելույթով՝ կոչ անելով, որ գործը քննվի անաչառության ու օբյեկտիվության շրջանակներում, այսօր իր գործով բողոքի քննությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ «Հայատարարությամբ հանդես եկա դատարանում, ներկայացրի իմ կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են մեղադրանքների անհիմն լինելու մասին և խնդրեցի, որ իմ բոլոր գործընկերները և՛ դատախազությունում, և՛ քննչական […]

Դուք չեք կարող վերահսկել լրատվամիջոցներին. Մարուքյանը՝ իշխանական պատգամավորներին

Մարդու իրավունքների խախտումների հետ կապված, այո՛, հենց ձեզ պետք է ասեն, որովհետև դուք եք իշխանությունը, այսօր Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:   Ընդդիմադիր պատգամավորն արձագանքում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, ինչպես նաև նույն խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարությանը, որն իր հերթին արձագանքել էր Մարուքյանի […]

Չեմ ուզում նույնացնել անձերին Դաշնակցության պես կարևոր կուսակցության հետ․ Ալեն Սիմոնյանը՝ Հրանտ Մարգարյանին

Ողջունում եմ Հրանտ Մարգարյանի հեռացումը ՀՅԴ-ից, լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ՀՅԴ բյուրոյի կազմում չընդգրկվելու Մարգարյանի հայտարարությանը։   «Որովհետև ամենևին չեմ ուզում նույնացնել անձերին Դաշնակցության պես հին ու մեր երկրի համար կարևոր կուակցության հետ», – ասաց Սիմոնյանը։   Դիտարկմանը, թե Մարգարյանը մեղադրում է իշխանություններին շարժման առաջ դրած խնդիրները իրագործելու […]

Պարոն Մնացականյանը չպետք է պատրանք ունենա, որ կարող է բանակցություններից Երևան վերադառնալ Արցախի միջանկյալ ստատուսի և դրա դիմաց ազատագրյալ տարածքների հանձման մասին հերթական ցնորաբանությամբ

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի արդյունքում Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, շեշտելով երկու երկրների բնակչությանը խաղաղությանը պատրաստելու անհրաժեշտությունը։ Մինչ այդ, անցած տարվա վերջին օրը տրված հարցազրույցում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը ընդհանուր գծերով ներկայացրեց բանակցային պրոցեսի տրամաբանությունը, շեշտելով, որ […]

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերը՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 17-ի […]

2019-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը կգտնվի 5.2 տոկոսի սահմաններում. նախարարի պաշտոնակատար

5.2-5.3 տոկոսի սահմաններում կգտնվի 2019 թվականի տնտեսության ակտիվության ցուցանիշը և համախառն ներքին արդյունքի աճը, լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։ «Որոշ տարբերություններ լինում են, դրանք կապված են լինում տնտեսության մեջ տարվա ընթացքում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով։ Անցած տարվա ընթացքում վերամշակող արդյունաբերության ազդեցությունն է եղել ավելի մեծ՝ աճի տեսանկյունից։ Այդ […]

Հայտարարություն` Նարեկ Մալյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձի մասին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչի կողմից մեզ տեղեկացվել է, որ Ն.Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տրվել ՀՀ պետական ծառայող, դատապարտված մարդասպան Մհեր Ենոքյանի տիկնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից: Հաշվի առնելով առաջացած հանրային հետաքրքրությունը, գտնելով, որ այդ հաղորդումը պարզապես նպատակ ունի կասեցնելու Ն.Մալյանի գործունեությունը՝ մարդասպան Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի կապակցությամբ հանրային իրազեկման մասով, ստորև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված