22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դուք չեք կարող վերահսկել լրատվամիջոցներին. Մարուքյանը՝ իշխանական պատգամավորներին

Մարդու իրավունքների խախտումների հետ կապված, այո՛, հենց ձեզ պետք է ասեն, որովհետև դուք եք իշխանությունը, այսօր Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
 
Ընդդիմադիր պատգամավորն արձագանքում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, ինչպես նաև նույն խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարությանը, որն իր հերթին արձագանքել էր Մարուքյանի ելույթին՝ մարդու իրավունքների խախտումների մասին:
 
«Ես հասկանում եմ, որ մարդիկ տարբեր փուլեր են անցել՝ եղել են ընդդիմադիր, ակտիվիստ ու հիմա իշխանություն են, և ամբողջական այդ զգացողությունը չկա, որ դու իշխանություն ես ու դու պատասխանատու ես էն մարդու համար, որը փնթի գործ է քննել: Բայց էդպես է, դու պատասխանատու ես», – հայտարարեց Մարուքյանը:
 
Պատգամավորը իշխանական գործընկերների համար ստպված էր հստակեցնել, որ ինքը և իրենց խմբակցությունՆ Ազգային ժողովում են՝ լինելու հակակշիռ ու զսպող ընդդիմություն՝ հանուն իշխանության քաղաքական առողջացման:
 
«Բայց դուք ասում եք՝ մի արեք: Այդ դեպքում ի՞նչ եք ուզում, որ անենք, ձեզ գովա՞նք», – հարցրեց պատգամավորը:
 
Անդրադառնալով իշխանական պատգամավորների հայտարարություններին, թե իշխանությունը մամուլին չի վերահսկում՝ Մարուքյանը նշեց. «Կներեք, ձեզ մի հարց տամ, դուք ի՞նչ լծակներ ունեք լրատվամիջոցներին վերահսկելու: Ավելին ասեմ, դուք չեք կարող վերահսկել լրատվամիջոցներին, և մենք նրա համար ենք, որ դուք չկարողանաք վերահսկել լրատվամիջոցներին»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ