05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ. Արմեն Գևորգյանն՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Դատարանում հանդես եկա ելույթով՝ կոչ անելով, որ գործը քննվի անաչառության ու օբյեկտիվության շրջանակներում, այսօր իր գործով բողոքի քննությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Հայատարարությամբ հանդես եկա դատարանում, ներկայացրի իմ կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են մեղադրանքների անհիմն լինելու մասին և խնդրեցի, որ իմ բոլոր գործընկերները և՛ դատախազությունում, և՛ քննչական մարմիններում, և՛ իմ պաշտպաններն ամեն ինչ անեն, որպեսզի գործն անաչառության, օբյեկտիվության և հանգիստ մթնոլորտում քննվի, որպեսզի վերջիվերջո արդարությունն ի հայտ գա, և բոլորս իմանանք՝ ի վերջո ի՞նչ էր եղել, ինձանից ի՞նչ էին ուզում», – լրագրողներին ասաց Արմեն Գևորգյանը։

Նա նշեց, որ այն կարգավիճակում, որում այժմ գտնվում է, չի կարող որևէ այլ տեղեկություն տալ գործի վերաբերյալ։
Լրագրողի հարցին՝ ի վերջո ինքը ճնշում գործադրե՞լ է դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ, Արմեն Գևորգյանը հակադարձեց հարցով.

«Մի հատ ինձ նայեք։ Ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ իմ տեսակով»։

Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ևս դատական նիստի ընթացքի վերաբերյալ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ այսօրվա նիստն ավարտվել է, սակայն դատարանը խորհրդակցական սենյակ չի հեռացել։ Գործով հերթական դատական նիստը կկայանա հունվարի 25-ին՝ ժամը 16։00-ին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով. դեռ օգոստոսին ՀՔԾ-ի կողմից Գևորգյանը մեղադրվել էր 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Այս գործով տուժող է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը: Ըստ մեղադրանքի` Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինս հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշումը կայացնի։ Պողոսյանը սակայն, հայտարարել էր, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել:

Դեկտեմբերի 11-ին հայտարարվել է, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի ծանր հոդվածներով, մասնավորապես, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում:

Այս ամենը քննվելու է մեկ քրեական գործի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ