Ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերը՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 17-ի ցերեկը հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.40C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -25.20C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.80C