ՀԱԿ-ն առաջարկում է վերադառնալ կիսանախագահական համակարգին
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է հրապարակել, որում նշվում է․ «Հայաստանի կառավարության ծրագիրը, որն այս շաբաթ արժանացավ Ազգային ժողովի հավանությանը, ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ: Ծրագիրը նաև պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսին են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը և այլն։ Հռչակվում է […]





































