05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չորս միլիոն դրամ ձեզ ինքնապարգևատրեցիք, ո՞վ պետք է մտածի այս խեղված ճակատագրերի մասին

Հոկտեմբերին 18-ամյա աղջիկը լույս աշխարհ էր բերել զույգ տղաների: Հետո ընտանեական խնդիրներից ելնելով երեխաներին տարել և թողել էր Գյումրիի գիշերօթիկի բակում: Աղմուկ բարձրացավ, աղջիկը հրաժարվեց երեխաներից, հետո որոշեց, որ եթե լինեն սոցիալական պայմաններ տուն ինքը երեխաներին կպահի: Անցել է հինգ ամիս Նիկոլի պարգևատրված Հայաստանում չկարողացան ստեղծել մի փոքր անկյուն մոր ու երեխաների համար, հնարավորություն, որ մայրը խնամի ու մեծացնի իր զավակներին: 4 000 000 000 ՀՀ դրամ ձեզ ինքնապարգևատրեցիք, ո՞վ պետք է մտածի այս խեղված ճակատագրերի մասին:

Ինչո՞ւ գոնե այս ընտանիքի հարցը չի լուծվում: Լավ այդ երեխաները մինչև երբ պետք է ապրեն առանց մոր, որտե՞ղ են սոցապ աշխատակիցները, ՀԿ-ները, մարդու իրավունքների պաշտպանը: Կհամարեմ, որ ինչ-որ բան փոխվել է, եթե այս ընտանիքը հավաքվի մեկ տանիքի տակ:

Անի Կաղինյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ