16 Մայիսի, Saturday, 2026
KFC

Վահան Փափազյանի որդին՝ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն

2018թ. նոյեմբերին «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավագյանը  հրաժարականի դիմում ներկայացրեց զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցնենք, որ այդ կառույցը՝ «Հայաստանի զարգացման» հիմնադրամ անվանումով,  ժամանակին ստեղծել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ըստ ԶԼՄ-ների՝  անցյալ տարի նոյեմբերին մեծ թվով աշխատակիցներ ևս ազատվեցին հիմնադրամից։ Իշխանափոխությունից հետո հիմնադրամում փոփոխություններ եղան նաև հոգաբարձուների խորհրդի կազմում՝ համալրվելով նոր իշխանական դեմքերով, ինչպես նաև նախկին […]

Ինչո՞ւ «Երկրի հակառակ կողմը». Փաշինյանը պատմում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է «Երկրի հակառակ կողմը» գրքի գաղտնիքը: Փետրվարի 16-ին գրքի քննարկման ընթացքում վարչապետը պատմել է ընդհատակում (2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր- խմբ.) գտնվելու, գրքում օգտագործված համաշխարհային գրականության ու գրքի հրատարակման մասին: Ինչպե՞ս ստեղծվեց գիրքը գրելու միտքը Երբ ես ընդհատակում հայտնվեցի մի տեղում, երբ որ արդեն մշտական […]

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր

Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի […]

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են ԱԱԾ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն, հաղորդում է «Փաստինֆոն»:  Ըստ մամուլի հրապարակումների 2018 թվականի ապրիլին Երեւանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա  ընտանիքի անդամները բիզնես եւ շքեղ առանձնատներ ունեն: Խոսքը գնում է հարյուրավոր միլիոնների հասնող կարողության մասին: Օրեր առաջ մամուլը գրեց, որ նա վերադարձել է Երեւան: […]

Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Die Zeit» շաբաթաթերթին, որում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրօրինակ է: «Մեր շարժման ամենասկզբից դրա ամենակարեւոր խորհրդանիշը մեր վեր պարզած ձեռքերն էին. դա բնութագրում էր մեր նպատակները՝ նույնիսկ եթե կառավարությունը ուժ կիրառեր, մենք ուժով […]

Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է. Ավինյանն ընդունել է աշխատակիցներին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 15-ին ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Ինչպես տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, պղնձաձուլարանի աշխատակիցները խնդրել են ներկայացնել գործարանի հետ կապված վերջին զարգացումները և հետագա ճակատագրի շուրջ կառավարության մոտեցումները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության […]

Իշխանությունը պետք է օր առաջ դադարի մարդուն դիտարկել որպես միջոց

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության ծրագրի քննարկումներում շատ խոսվեց այդ փաստաթղթի տարբեր բաժինների, ուղղությունների, ցուցանիշների մասին: Այդ քննարկումները երկրոդական պլան մղեցին կառավարության ծրագրի գաղափարաբանական, աշխարհայցքային, արժեքային ասպեկտը: Կառավարությունը հայտարարում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակադրման մասին: Հայտարարում ու դրա իրականացումը պայմանավորում է առավելապես քաղաքացիների մասնակցությամբ, մարդկանց տնտեսական վարքագծի […]

Հյուրանոցի վարորդից՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերջապես իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում․ երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել Սամվել Մելիքսեթյանը՝ հեղափոխության օրերին Միրզոյանի քայլընկերը։ Իշխանության գալուց հետո Միրզոյանի հովանավորչությամբ նա նշանակվեց Մարզահամերգային համալրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հավակնում էր դառնալ նաեւ տնօրեն, սակայն այս պաշտոնին հավակնում էր նաեւ փոխվարչապետ Տիգրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված