Վերահսկողական ծառայության պետը ժպտում է`պարգեւավճարների թեման չի փակվե՞լ /տեսանյութ/
Պետական բարձրագույն պաշտոնյաները 10 ամիս կառավարելուց հետո կարծես թե սկսում են հասկանալ, որ Սերժից չէր: Էլի վատ չէ, բայց դա պիտի իմանային մինչ իշխանության գալը: Կա վտանգ, որ մինչև նրանք հասկանան, թե ինչից է և ինչ է պետք անել, իրենց հինգ տարին անցնի: ՀԳ. Նրանք տեսականորեն այդ տխուր հեռանկարից խուսափելու տարբերակ ունեն. հանգամանալից տնտղում են […]
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ վարչապետի՝ երկու օր առաջ արտահայտած միտքը՝ թե «Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև հոգեբանական, մտածողության խնդիր է: Մարդու աղքատությունը գլխում է: Ով գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի…» արմատական սխալ ունի: Իրականում վարչապետի արտահայտած միտքը երկու մաս ունի՝ «Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, […]
իմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտությաննախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի11-ից մարտի 1-ը հայտարարվում է փաստաթղթերի ընդունելություն` ուսման վարձավճարների զեղչի նպատակով: Ծրագրին կարող են դիմել առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված այն ուսանողները, ովքեր2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում իրականացրել են մարտական հերթապահություն կամմասնակցել են մարտական գործողությունների (զինվորական գրքույկում պարտադիր է համապատասխան նշման առկայությունը) և բուհումառաջադիմությունից ելնելով օգտվում են մինչև 50 տոկոս զեղչից: Նշված ծրագրով 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահությունիրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթականծրագրերով սովորող ուսանողներն՝ ըստ առաջադիմության, կարող են ստանալ լրացուցիչ 20 տոկոս զեղչ: Դիմողները պետք է ներկայացնենհետևյալ փաստաթղթերը՝ 1.Անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը, /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/ 2.3×4 չափսի մեկ լուսանկար, 3.ուսանողական տոմսի պատճեն, 4.ստուգման գրքույկի պատճեն՝ հաստատված դեկանի կողմից, 5.զինվորական գրքույկը և զինվորական գրքույկի պատճենը /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/, եթե զինվորական գրքույկում հստակնշված չէ, որ մարտական հերթապահությունը իրականացվել է 2016 թվականի ապրիլի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում, ապազինվորական գրքուկից բացի անհրաժեշտ է ներկայացնել կնքված տեղեկանք համապատասխան տարածքային զինկոմիսարյատից, 6.տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ֆակուլտետը, կուրսը, առկա/հեռակա ուսուցմամբ բակալավրի/մագիստրոսի կրթականծրագրում սովորելու հանգամանքը, ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40)տոկս զեղչից, 7.լրացված դիմումը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով: Տեղեկացնում ենք, որ բուհի, ՀՀ ԿԳՆ-ի և ՀԵՀ-ի կողմից տրամադրվող ընդհանուր զեղչի գումարը չպետք է գերազանցի ուսման վարձավճարի50 տոկոսը: Փոխհատուցումը իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար: Դիմումներն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Աբովյան 50/5) յուրաքանչյուրաշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00: Ընդմիջում՝ 13:00-14:00: Այլ հարցերի համար զանգահարել 010 545802, 010 567922:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ժաննա Անդրեասյանին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման տեքստում: Իսկ նորանշանակ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս է և միաժամանակ սոցիոլոգ: […]
Հացադուլ հայտարարած կինոռեժիսով Հովհաննես Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ ունեցած ձայնագրությունը «Տատիկիս վարսերը» ֆիլմի համար հատկացված գումարները փոխանցելու մասին: Ստորև ներկայացնում ենք ձայնագրությունը:
























