Կառավարությունը հաստատեց. 12 նախարարություն կունենանք
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նախագիծը։ Համաձայն այդ նախագծի՝ կվերացվեն կամ կկրճատվեն մի շարք նախարարություններ, դրանց մի մասի գործառույթները կփոխանցվեն այլ նախարարությունների, մի մասը կմիացվեն իրար, և կստեղծվի մեկ ընդհանուր նախարարություն, ինչպես նաև՝ նոր անվանումներով նախարարություններ։ Արդյունքում, ըստ նախագծի, կունենանք հետևյալ 12 նախարարությունները. 1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 2) առողջապահության […]





































