26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը՝ սեփական ծուղակում. 168 Ժամ

 

Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, և Հայաստանի վարչապետը հուսով է, որ մեկ տարվա ընթացքում կհաջողվի լուծել այդ հարցը։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։ Փաշինյանը բացատրել է, որ սա ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլև Եվրասիական տնտեսական միության տարածքում ընդհանուր կարգավորման հարց է, քանի որ միության իմաստը հենց միասնական տնտեսական տարածքի ստեղծումն է։

«Եվ որպեսզի այդ միասնական տնտեսական տարածքը կայանա, պետք է, որ արտադրանքի գնագոյացման մեջ կարևոր մաս ունեցող էներգակիրների գները լինեն հավասար, լինեն իրար մոտ»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն իրականում բարձրացնում է շատ սկզբունքային, որևէ տնտեսական միության, այդ թվում՝ ԵՏՄ-ի համար հիմնարար նշանակություն ունեցող խնդիր։ Լայն իմաստով, եթե տնտեսական միության տարածքում գնագոյացման միասնականությունը չի ապահովվում, ապա անիմաստ է անդամակցությունն այդ միավորմանը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը սահմանում է բավական բարձր նշաձող՝ սահմանել էներգակիրների միասնական գին։ Նա, իհարկե, հարցազրույցում չի ասում, սակայն այդ գաղափարի տրամաբանությունը ենթադրում է, որ դրա մերժման դեպքում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կարող է ոչ նպատակահարմար համարվել։

Արդյոք ԵՏՄ-ում ներկայումս նախագահող Հայաստանը կկարողանա՞ հասնել Նիկոլ Փաշինյանի առաջադրած նպատակին, շատ դժվար է ասել։ Ավելին, հակառակն է շատ ավելի հավանական։ Գազի գինը Ռուսաստանի համար տնտեսական միջոց լինելուց բացի ու դրանից առաջ՝ իրենից գազային կախվածություն ունեցող երկրների վրա քաղաքականապես ազդելու, տարբեր ճնշումներ գործադրելու միջոց է։

Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի առաջարկը հակասում է ռուսական քաղաքականությանը։ Մյուս  կողմից՝ նման նպատակադրում սահմանելով, Նիկոլ Փաշինյանն իրեն է դնում որոշակիորեն անհարմար դրության մեջ։ Որովհետև եթե այդ նպատակը կյանքի չկոչվի՝ դրան պետք է հետևեն քայլեր։ Իսկ ամենատրամաբանական քայլը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցի բարձրացումն է։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա։ Այսպիսով, եթե չհաջողվի գազի միասնական գին սահմանել ԵՏՄ տարածքում, Հայաստանը հայտնվելու է անհարմար դրության մեջ։ Այդ իմաստով՝ Փաշինյանի հայտարարությունը որոշակիորեն ծուղակ կարող է դառնալ իր ու իր իշխանության համար»,-գրում է թերթը:

Այլ հրապարակումներին ծանոթացե թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ