22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժողովուրդը վերածվում է ինչ-որ մի խմբի, որ փոխադարձ սպառնալիքներ է հնչեցնում /տեսանյութ/

 «Մեկ Հայաստան»  կուսակցության համահիմնադիր /ՍԱՊԾ առաջին պետ/ Գրիգոր Գրիգորյանը «Հենարան» մամուլի ակումբում խոսելով երկրում տիրող ներկայիս իրավիճակից  նկատեց՝ քաղաքական օրակարգում  գերակայում է  ատելության մթնոլորտը, որը երկիրը կանգնեցնում է  ներքին ու արտաքին մի շարք  լուրջ  մարտահրավերների առաջ: «Այս անհանդուրժողականության երևույթը առաջին հերթին իջեցնում է մեր հասարակության դիմադրողականությունը՝  այդ մարտահրավերների առաջ, և թույլ չի տալիս կառուցողական գործունեություն ծավալել»:

Գրիգորյանի խոսքով՝ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ նույնիսկ մասնագիտական որակումները հաշվի չեն առնվում և  դրանց տրվում է քաղաքական ենթատեքստ. «Այսօր մենք ունենք մի իրավիճակ, որտեղ մարդիկ հնչեցնում են բռնության կոչեր, և այդ կոչերը ոչ թե հանդարտեցվում են քաղաքական ուժերի կողմից, այլ հակառակը՝ սրում են իրավիճակը»:

Վերջինս նկատեց՝ քաղաքական որոշ գործիչների բառապաշարը անընդունելի է հասրակության համար: «Ժողովուրդը վերածվում է ինչ-որ մի խմբի, որ փոխադարձ սպառնալիքներ է հնչեցնում,-ասաց նա և ընդգծեց,-կառավարության  շենքի առջև կնոջ վրա փորձում են ձեռք բարձրացնել և այդ ամոթալի փաստը լայն մասշտաբներով լուսաբանվում է» :

Ըստ Գրիգորյանի՝ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը և այս իրավիճակը շտկելու միակ իրավասուն ևս իշխող  ուժն է:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ