Այս տեսքով չպետք է գնա ԱԺ. Հարկային օրենսգրքի նախագիծը փոթորկեց կառավարության անդամներին
Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը բավականին երկարատև ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների և հարակից նախագծերը: Ըստ այդմ՝ ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավելի տնտեսական աճի: Ընդ որում, թեև վերջինս տեղի է ունենում ներդրումների և արտահանման խթանման ճանապարհով, այդուհանդերձ բնակչության կենսամակարդակին առնչվող ցուցանիշները նույնպես բարելավվում են: […]





































