Հասկացեք, սա շատ ժամանակավոր իշխանություն է
«Իրավունք TV»-ն տաղավարում հյուրընկալել է հայտնի պետական-քաղաքական գործիչ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ում հետ զրուցեցինք Արցախի հարցի շուրջ օր օրի սրվող ինտրիգի եւ առկամարտահրավերների շուրջ, ներքին եւ արտաքին քաղաքական վերջին զարգացումների, որոշ շրջանակներիկողմից մեծ աղմուկ բարձրացրած Վահան Շիրխանյանի բաց նամակի եւ մի շարք այլ ուշագրավ հարցերի շուրջ: «ՆՊԱՏԱԿՆ Է ԱՄԲՈՂՋ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԸ, ԻՆՉՈՒ ՈՉ 1988 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԿՍՎԱԾ ՇԱՐԺՈՒՄԸ ՈՐԱԿԱԶՐԿԵԼԸ» Անդրադառնալով Շիրխանյանի բաց նամակին` Շահնազարյանը նախ ասաց. – Նախ ասեմ, որ Ձեր նշած թեման արհեստականորեն ուռճացված է իշխանությունների կողմից եւ, չգիտես ինչու, դարձել է թիվ 1 քննարկվող խնդիր: Այստեղ ես կցանականամ խոսել այն քաղաքականության մասին, […]





































