19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։  Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։  

Այսօր Մոսկվայում կկայանա Մնացականյան-Մամեդյարով-Լավրով հանդիպումը

Այսօր՝ ապրիլի 15-ին, Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:  

Նիկոլ Բարեգութ. քաղաքագետը հեգնել է

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր հանրագրում հեգնական գրառում է կատարել. «Դուրս եկա քաղաք, տեսնեմ թե էտ ինչի՞ համար են բերման ենթարկել Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Նարեկ Սամսոնյանին ու #SutNikol նախաձեռնության մնացած անդամներին: Իմ աչքով ամեն ինչ տեսա և համոզվեցի, որ ճիշտ են արել: Զարմանալին միայն այն էր, որ արդեն բաց են թողել բոլորին: Մինչդեռ դատել […]

Բացարձակ անպատասխանատվության իշխանություն՝ անսահմանափակ լիազորությունների ու բացարձակ այլասերման պայմաններում

Վերևին» ձեռնտու է «ներքևի» քաոսը։ Ավելին, այդ քաոսը ստեղծվում է նաև տեսանելի ձեռքի օգնությամբ։ Բոլորին առաջարկվել է լոկալ մակարդակներում «Մերժիր» օպերացիան իրականացնել. թափվում է արյուն, ջարդվում են մռութներ, քայքայվում են նյարդեր։ Պետական կառավարումն ու տեղական ինքնակառավարումը պերմանենտ ցնցումների մեջ է մտցվել։ Այդ ցնցումները «տաքացվում» են անհանդուրժողականության ու ատելության մշտական քարոզով։ «Վերևից» առաջարկվում է երկրի ներսում […]

#SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել

Քիչ առաջ #SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ   ակցիայի մասնակիցների թիվը եղել է 32, որոնցից 9-ի նկատմամբ կիրառվել էր վարչական ձերբակալում: Առավոտից ընթացող #SutNikol խաղաղ ակցիան իրականացվել է Հայաստանի 8 քաղաքաներներում, մասնավորապես` Երևանում, Գյումրիում, Ախուրյանում, Մարալիկում, Ամասիայում, Վանաձորում և Սիսիանում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված