25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա

«Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թէ ո՛ւմ կուլ տա։ Դիմադրեցե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատի մեջ. իմացե՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նույն չարչարանքները։ Եւ բոլոր շնորհների Աստվածը, – որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից […]

Դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամին

Դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին: Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել  է «Ռեֆորմիստների կուսակցության» ղեկավար Վահան Բաբայանը։ «Քիչ առաջ Ամիրյան փողոցում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին։ Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»,– գրել է նա։  

Ո՞վ է ԱԱԾ-ի նյութերը հասցնում ՏերՊետրոսյանին

Ինչպես հայտնի է, շատերին զարմացրել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի  շարքային ակտիվիստներից մեկը  իր յութուբյան ալիքում զետեղել էր 2008-ի մարտի 1-ի  գաղտնաձայնագրության  ավելի ամբողջական  տարբերակը,  քան  տարածվել էր դեռ այն ժամանակ: Խոշոր հաշվով, սեւին սապոնն ինչ անի, եւ ձայնագրության հավելյալմասերը  դրական  ոչ մի շտրիխ չէին ավելացնում ԼՏՊ-ի կերպարին, բայց պարզապես պարզ է դառնում, որԼՏՊ-ի  թիմի ձեռքերը  հասել են ԱԱԾ-ի  արխիվներին, գրում է «Իրավունքը»: Իսկ թե ո՞վ կարող է կոնկրետ այդ արխիվներից նյութերհանել` տեղեկանում ենք Ֆրանսիայի Լիոն քաղաքում բնակվող Ռոբերտ Ավագյանի ֆեյսբուքյան գրառումից: Ռ. Ավագյանը կշտամբում է Արթուր Վանեցյանին` ԼՏՊ-ի քրոջորդի  Առաքել Սեմերջյանին կրկին ԱԱԾվերցնելու համար, ինչպես նաեւ վրդովվում, որ Առաքելը Ֆեյսբուքում «լեզվին է  տալիս» եւ շարունակում քաղաքական գրառումներ թողնել:

Սահուն անցում են կատարելու «խաղաղության անհրաժեշտությանը» ու դանդաղորեն կամ արագ, կախված դիմադրության չափից, «կիրթ» մարդկանց հետ «քիրվայական» փաստաթուղթ ընդունեն

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը մի ուղերձ ուներ՝ Արցախին որպես բեռ մի վերաբերվեք, Արցախը արժեք է։ 1998֊ին նա այս ուղերձի կարիքը չուներ, իշխանության մեջ կային հզոր համախոհներ հանձինս Վազգեն Սարգսյանի, ովքեր թույլ չտվեցին Արցախին որպես բեռ վերաբերվել։ Այժմ իշխանության մեջ համախոհներ չկան, զանգվածների մի մասն էլ աջակցում է նրանց, ում «Արցախի» բնակչությունը չի ընտրել»։ Պարզ է, չէ՞, […]

Էնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյանը ժամանեց ԱԱԾ /տեսանյութ/

Րոպեներ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանեց ԱԱԾ: Նա լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի դատարանի որոշումը, ասաց՝ բա՞ն եք սպասում ասելու.  «Կարծում եմ՝ դուք տեսել եք՝ ոչ օրենք կա, ոչ օրինականություն»: Քոչարյանը հավելեց, թե շատ բան ունի ասելու և կասի: Լեւոն Քոչարյանը՝ երկրորդ նախագահի կրտսեր որդին, գտնում է, որ իրենց աջակիցների […]

Ազատություն, արդարություն, հաղթանակ: Լարված իրավիճակ՝ Քոչարյանի աջակիցներին թույլ չեն տալիս անցնել փողոցը /տեսանյութ/

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները մոտեցել են ԱԱԾ շենքին, սակայն ոստիկանների մեծաթիվ զորքը նրանց թույլ չի տալիս հատել Խանջյան փողոցը: Նրանք շրջափակել են ցուցարարներին: Ոստիկանության մի գումարտակ էլ հսկում է ԱԱԾ շենքը: Քաղաքացիները հայտարարեցին, որ ոստիկանների հետ չեն բախվելու :  https://www.youtube.com/watch?v=WUTlDtyr7vw

Բերման են ենթարկվել քրեական հեղինակություններ /տեսանյութ/

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն՝ հունիսի 21-ին ու 22-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել Արմավիրի մարզում։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումներից, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններից կազմված օպերատիվ խմբերը շրջել են Արմավիրի քաղաքներում և ավտոճանապարհներին։ Հայտնաբերվել է իրավախախտման մի քանի տասնյակ դեպք։ Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանի օրինական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված