22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսեսուս կա` դադար վերցնելու և իրենց կենսական շահերն ապահովող այլ տարածաշրջաններով զբաղվելու հարցով, իսկ մենք մնացել ենք մեր գոյաբանական խնդիրներով ու օդում կախված սպառնալիքներով. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախն արդեն 125 օր է շրջափակման մեջ է: Թե ինչ է նշանակում շրջափակման պայմաններում այսքան երկար ապրելը` առաջին անհրաժեշտության ապրանքների, բենզինի, գազի, էլեկտրաէներգիայի դիֆիցիտի պայմաններում, միայն արցախցիները գիտեն: Թե ինչ երևացող, չերևացող խնդիրներ են առաջացել` հոգեբանականից մինչև օրվա հացի լուծում, իրենց մաշկի վրա զգում են միայն մեր արցախցի […]

Անի, Բանի և այլ վրացական տառեր. Վահե Հովհաննիսյան

Վրացական այբուբենի առաջին չորս տառերի անվանումները (մեր՝ Այբ, Բեն, Գիմ, Դա) հնչում են այսպես. Ան-Բան—Գան-Դոն կամ Անի-Բանի-Գան-Դոնի Եթե հավատանք հիպոթեզին, որ վրաց այբուբենը նույնպես Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել, ապա հավանորեն Ուսուցչապետը դարերի հեռվից կանխատեսել ու փորձել է նախազգուշացնել մեր այսօրվա վիճակի, մեր բարքերի, քծնելու, կոնֆորմիզմի հատկանիշների, ամենօրյա զոհերի ֆոնին քեֆ անողների, ոչնչից չամաչող «հեղափոխականների» և […]

Երեքշաբթի օրը խորհրդարանում թեժ է լինելու․ «Ժողովուրդ»

Երեքշաբթի օրը խորհրդարանում թեժ է լինելու: Այդ օրը ԱԺ են գալու Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները: Ինչպես հայտնի է, ԱԺ-ն երեքշաբթի օրը արտահերթ նիստ է հրավիրելու, որի ընթացքում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը պետք է ներկայացվի: Ահա այդ օրը վարչապետն անձամբ պետք է գա խորհրդարան, ներկայացնի կառավարության ողջ կատարողականը, […]

ՔՊ-ականները «ձեռուոտք են ընկել»՝ գնալով ընկնող վարկանիշն ինչ-որ կերպով վերականգնելու համար․ «Փաստ»

Մեր ունեցած տեղեկություններով, օրվա իշխանությունները «ձեռուոտք են ընկել»՝ գնալով ընկնող վարկանիշն ինչ-որ կերպով վերականգնելու համար։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, քպականներին հանձնարարվել է կտրուկ ակտիվանալ հատկապես մարզերում: Եվ ահա, մեր տեղեկություններով, քպ-ականները նախաձեռնել են մարզային այցերի շարք սկսել (մի քանիսն արդեն տեղի են ունեցել) և տեղում մարդկանց, ինչպես ասում են, «առաջին ձեռքից» բացատրել, ներկայացնել, թե […]

Կեղծիքները հետք է թողել Փաշինյանի մոտ․ «Հրապարակ»

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում հերթական հանդիպումն է անցկացրել կուսակտիվի հետ։ Այն տեւել է 2 ժամից ավելի։ Թեման եղել է «Կուսակցության մարմինների ընտրության կարգը»։ Փաշինյանը կուսակիցներին առաջարկել է ներկայացնել, թե ինչ փոփոխություններ կուզենային, որ արվեր վարչության, վերահսկող հանձնաժողովի, տարածքային մարմինների ձեւավորման ընթացակարգերում։ Ներկաների մեծ մասը կարեւորել է թափանցիկության ապահովումը, ակնարկել են ՔՊ վարչության վերջին […]

Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոչ մի պահանջ չունի, Ադբեջանը Հայաստանի նկատմամբ՝ միշտ ունի․ Ալեն Սիմոնյան

Սանկտ-Պետերբուրգում ընթացող ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող մեղադրանքներին՝ միևնույն ժամանակ վերահաստատելով՝ Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ «Իսկ եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա ինչու՞ մինչև հիմա չեն վերադարձվել 33 հայ ռազմագերիները, ի՞նչ է նշանակում ընդհանրապես՝ ռազմագերիներ պահել, ինչու՞ […]

«Իրադրությունը ներկայացրել է բարդ, բայց՝ վերահսկելի, մինչդեռ հակառակորդի խմբերին հաջողվել էր ներթափանցել Շուշի». ինչպես ընկավ Շուշին. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է 2020թ․ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպայի կողմից զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված առանձնապես ծանր և միջին ծանրության հանցանքներ առերևույթ կատարելու դեպքերի վերաբերյալ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական խմբի ղեկավարի և խմբի քննիչների կողմից իրականացված մեծածավալ քննության արդյունքում դետալային ճշտությամբ վերականգնվել են […]

Իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայողը. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Չավուշօղլուն անդրադարձել է Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն HaberTürk TV-ի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», մի քանի օր առաջ Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին և անհիմն մեղադրանք հնչեցրել Հայաստանի հասցեին: «Ի վերջո, այս լարվածությունը մի կողմ թողնելով, անհրաժեշտ է պահ առաջ համապարփակ խաղաղության պայմանագիրն ստորագրել, ինչպես նաև կառուցել այդ անցումները, ճանապարհները, որոնք նաև Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված