05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գուցե էջս կոտրել են, խնդրել եմ օգնականս պարոլը փոխի․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է. «Երեկվանից Ֆեյսբուքի օգտատերերը տարածում են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ նամակագրությունից հատվածներ, որոնցում երևում է, թե ինչպես է քաղաքացիների քննադատություններին ի պատասխան իշխող խմբակցության պատգամավորը հայհոյանքներ հնչեցնում իրեն գրող օգտատերերի ու նրանց հարազատների հասցեին։

Օգտատերերին զայրացրել է Աղազարյանի այն գրառումը, որով նա ներողություն է խնդրել, իր խոսքով՝ միջազգային քաղաքակիրթ հանրությունից, որ իր «ազգի միջից ամբողջությամբ արմատախիլ չի արել վայրի և մարդակեր ցեղերին բնորոշ դրսևորումները»։

Աղազարյանը ներողություն էր խնդրել նախօրեին Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում Ադբրբեջանի Հանրապետության դրոշն այրելու առթիվ:

ՔՊ-ական պատգամավորից մեկնաբանություն խնդրեցինք անվայելուչ պահվածքի վերաբերյալ,սական Աղազարյանն ասաց,որ հավանաբար իր էջը կոտրել են, ասաց, թե ինքը չէ տարածված մեկնաբանությունների հեղինակը.

«Մի քանի ժամ է՝ ընկերներս ինձ զանգում են,հարցնում են,թե ինչ է, ես նրանցից եմ տեղեկացել: Հանգստյան օրերին իմ էջ չեմ մտել, ուսանողական ընկերներով Քանաքեռավանում հավաքույթ էինք կազմակերպել, չեմ հերքում՝ գրառումն իմն է, բայց մեսենջերից չեմ օգտվել։ Հավանաբար ինչ-որ մեկը զուգահեռ օգտագործել է մեսենջերս, գուցե էջս կոտրել են, խնդրել եմ օգնականս պարոլը փոխի»,- ասաց Աղազարյանը։ Մեր հարցին՝ ով կարող էր իր էջից օգտվել.«ես ինչ իմանամ»,- զայրացավ Աղազարյանը»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ